Մայրիկ

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Մայրիկ, ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ինքնակենսագրական գիրքը, որ հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մեծ վշտերի ժամանակ երբեմն մի քիչ դերասանություն ենք անում։ Ինչ-որ բառեր ենք ասում ինքներս մեզ, բառերը դառնում են բովանդակություն, և մենք ականատես ենք լինում մեր ներքին փոքրիկ թատրոնին, հետո դժբախտությունը օգնության է գալիս, արցունքները հոսում են, պարփակվում ենք այդ վշտի մեջ, մեծացնում և տարվում նրանով։
  • Իրար սիրում ինք ի ծնե։
Մնացյալը դառնում է ավելորդ ենթավերնագիր։
Սիրո այս դարբնոցում ես սովորեցի իմը համարել այն անձկությունը, որ ունենում էր մյուսը։ Ես սովորեցի ցավ զգալ(ֆիզիկական ցավ), ինչ նույն պահին զգում էր մյուսը։
Մեր ընտանիքում հինգ հոգի էինք, և ուսյալ բժիշկները երբեք չիմացան, թե մեզ խնամում են շատ էժան գնով, որովհետև բուժելով մեզնից որևէ մեկին` միանգամից բուժում էին հինգ մարդու` ընդամենը ստանալով մի հոգու վճար։
  • Միայն հանճարին է վիճարկված ունենալու վերանայված ու սրբագրված մանկություն։ Այս դեպքում արվեստի ու իրականության խաբեությունը գերագույն ալքիմիայի շնորհիվ միաձուլվելով` մեզ առաջնորդում է դեպի դարը լուսավորող մի ստեղծագործություն։
  • Այնքան հեշտ է խաբել հույս որոնող արարածներին։ Մինչև ուշ գիշեր ձգվող գորշ առօրյայի մեջ իմ պատմությունները նրանց համար դառնում էին տոնական պահեր։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա. Վեռնոյ, Մայրիկ, Երևան, Խորհրդային գրող, 1989թ.