Մայա Պլիսեցկայա

Վիքիքաղվածք-ից
Մայա ՊԼիսեցկայա

Մայա Միխայլովնա Պլիսեցկայա (ռուս.՝ Майя Михайловна Плисецкая, նոյեմբերի 20, 1925, Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 2, 2015, Մյունխեն, Գերմանիա), բալետի ռուս պարուհի և խորեոգրաֆ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Իմ կյանքի նպատակը միշտ պարն է եղել։ Եվ ես հասել եմ այդ նպատակին[1]։
  • Ես միշտ էլ ծուլացել եմ։ Եթե որոշ կոմբինացիա կարելի էր անել մեկ անգամ, ես անում էի մեկ անգամ, այլ ոչ 10։ Միշտ չէր, որ ստացվում էր ֆուետեն։ Հետո՞ ինչ։ Եվ նույնիսկ հիմա մտածում եմ, որ իմ ծուլության շնորհիվ՝ ես կարողացել եմ պահպանել ոտքերս[1]։
  • Փոքր տարիքից տանել չեմ կարողանում սուտը։ Այն ինձ հունից հանում է այնպես, ինչպես կարմիր կտորը՝ ցուլին[1]։
  • Հայրս հավատում էր, որ նոր կառուցվող հասարակությունում մարդկային հարաբերությունների համակարգն ավելի արդարացի կլինի, քան եղել է նախորդ դարերում։ Բայց տասնամյակներն անցնում են, իսկ մարդկային հարաբերությունների համակարգը դեպի լավը չի փոխվում[1]։
  • Ինձ ու ամուսնուս՝ Ռոդիոն Շչեդրինին, ծանոթացրել է Լիլյա Բրիկը, ով պաշտում էր ծանոթացնելը[1]։
  • Մենք բնակարան ենք վարձում, ինչպես հնում էին ասում, կահույքապատ սենյակներ։ Շքեղությունն ինձ հրճվանք չի պատճառում։ Տուն ունենալն ինձ համար հոգս է։ Երբ տուն ես ունենում, այն պետք է հավաքել, պահել։ Դա ինձ պետք չէ։ Իսկ այսպես, հյուրանոցում ապրելն ինձ հարմար է[1]։
  • Լինում է այնպես, որ արվեստի մարդիկ, անգամ՝ ամենամտերիմները, նախանձում են միմյանց։ Իմ ամուսնու՝ կոմպոզիտոր Շչեդրինի պարագայում դա հնարավոր չէ։ Նա իմ ամենահավատարիմ երկրպագուն է[1]։
  • Եթե մենք անգամ մեկ երեխա ունենայինք, մենք բոլորովին այլ կյանք կունենայինք, հոգ կտանեինք միայն նրա մասին, կմտածեինք նրա մասին, կապրեինք միայն նրա համար։ Իսկ այդ ժամանակ ես այդպիսի զոհողության պատրաստ չէի։ Երեխայի ծնունդը նշանակում էր՝ կարիերայի առնվազն մեկ տարվա դադար։ Ես վստահ չէի, որ կազմվածքս փչացնելով և մեկ տարի բաց թողնելով՝ կկարողանայի հետո բեմ վերադառնալ։ Ռիսկը հսկայական էր, և ես չհամարձակվեցի[1]։
  • Բալետի վրա Ռուդոլֆ Նուրեևի ազդեցությունը հսկայական էր։ Բայց այսօր նա այդպիսի իրարանցում չէր առաջացնի բալետային աշխարհում։ Այսօր շատերն են այդպես պարում[1]։
  • Խորհրդային իշխանության հիմարությունը սահմաններ չէր ճանաչում։ Մենք նույնիսկ բալետում էինք միայն լավատեսություն պարում, հաղթում էինք չար հանճարին[1]։
  • Երբ դիրիժորներն ինձ հարցնում էին տեմպի մասին, ես միշտ ասում էի՝ նվագեք այնպես, ինչպես կոմպոզիտորի պարտիտուրայում է։ «Իսկ եթե մենակատարներից ինչ-որ մեկը չի հասցնո՞ւմ»,- հարցնում էին ինձ, ինչին ես պատասխանում էի՝ այդ դեպքում թող տուն գնա[1]։
  • Ծունկս միշտ ցավում է, ողջ կյանքս։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես ոչ մի վնասվածք չի անցնում, չի բուժվում։ Մարզիկների մոտ նույնն է, անգամ ավելի վատ։ Նրանք կաղ են ու ծուռ, քանի որ տևական ժամանակ բռնություն են կիրառել իրենց մարմնի վրա[1]։
  • Ես միշտ շատ եմ կերել ու որևէ սննդակարգի չեմ հետևել։ Ու միշտ իմ քաշը հարկ եղածից փոքր-ինչ ավելի է եղել[1]։
  • Հացն ու կարագը լավագույն բանն է, ինչ մարդիկ մտածել են[1]։
  • Չկա այնպիսի մարդ, ով ինձ առաջին անգամ տեսնելիս՝ չասի՝ օյ, իսկ ես կարծում էի՝ դուք բարձրահասակ եք։ Իմ հասակը 165 սմ է, և դա նորմալ է[1]։
  • Ես միշտ պարել եմ հանդիսատեսի համար։ Բեմից հեռանալուց հետո ոչ մի անգամ չեմ պարել։ Ինչ-ինչ, բայց ինքս ինձ համար պարել մտքովս չի անցել[1]։
  • Ես ծերության ու կնճիռների մեջ գեղեցկություն չեմ տեսնում, և ընդհանրապես, ծեր մարդկանցով առանձնապես չեմ հիանում։ Իսկ ահա երիտասարդության հետևից նետված ծերուկներն ընդհանրապես ծիծաղելի են[1]։
  • Հանդիսատեսն ինձ միշտ էլ սրտաբաց է ընդունել։ Միգուցե պատճառն այդ է, որ ես այսքան երկար եմ ապրում[1]։
  • Ես չեմ ներել իմ թշնամիներին ու չեմ պատրաստվում դա անել։ Իսկ ինչո՞ւ պիտի դա անեմ։ Ինչո՞ւ ներեմ նրանց, ասացեք խնդրեմ։ Մարդիկ չեն փոխվում. դա իմ խորագույն համոզմունքն է։ Եվ թող իմանան՝ ես ոչինչ չեմ մոռացել և ոչինչ չեմ ներել[1]։
  • Փոխվելն ավելի դժվար է, քան օձիքիցդ բռնած քեզ ծնկած տեղից բարձրացնելը[1]։
  • Ես կմեռնեմ, բայց Կարմենը՝ երբեք[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մայա Պլիսեցկայա հոդվածը նաև Վիքիպեդիայում: