Jump to content

Անտոն Մակարենկո

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Մակարենկոից)
Անտոն Մակարենկո

Անտոն Մակարենկո (ռուս.՝ Антон Семёнович Макаренко, մարտի 1, 1888, Բելոպոլիե, Ուկրաինա — ապրիլի 1, 1939, Մոսկվա, ԽՍՀՄ), ուկրաինացի մանկավարժ և գրող։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարդուն սովորեցնել երջանիկ լինել անհնար է, բայց դաստիարակել նրան, որպեսզի երջանիկ լինի՝ հնարավոր է[1]։
  • Մենք գիտենք, թե որքան ուրախ և երջանիկ են ապրում այն մարդիկ, ովքեր շատ բան են կարողանում անել, որոնց մոտ ամեն ինչ հաջողվում է և առաջ է գնում, ովքեր իրենց չեն կորցնում ամեն մի պարագայում, ովքեր կարողանում են տիրապետել իրերին և գերիշխել նրանց վրա և ընդհակառակը, միշտ խղճում ես այն մարդկանց, ովքեր ամեն մի դատարկ բանի համար ընկնում են անհարմար դրության մեջ, ովքեր չեն կարողանում սպասարկել իրենց, այլ միշտ զգում են կամ դայակի կամ ընկերական ծառայության և օգնության կարիքը, իսկ եթե նրանց ոչ-ոք չի օգնում՝ ապրում են անհարմար կացության մեջ՝ փնթի, կեղտոտ, իրենց կորցրած[1]։
  • Ինչքան հնարավոր է, ավելի շատ պահանջներ մարդուն, ինչքան հնարավոր է, ավելի շատ հարգանք՝ նրա նկատմամբ[2]։
  • Ծնողական հեղինակության գլխավոր հիմքը կարող է լինել հենց միայն ծնողների կյանքն ու աշխատանքը, նրանց քաղաքացիական դեմքը, նրանց վարքագիծը[3]։
  • Դաստիարակում է ամեն ինչը` մարդիկ, իրերը, երևույթները, բայց ամենից առաջ և ամենից երկար` մարդիկ։ Նրանցից առաջին տեղում են ծնողներն ու մանկավարժները[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 110. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 111. 
  3. Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981թ.
  4. Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981թ.


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անտոն Մակարենկո հոդվածը նաև Վիքիպեդիայում: