Jump to content

Հենրի Թոմաս Բոկլ

Վիքիքաղվածք-ից
Հենրի Թոմաս Բոկլ

Հենրի Թոմաս Բոկլ (անգլ.՝ Henry Thomas Buckle, նոյեմբերի 24, 1821, Լոնդոն — մայիսի 29, 1862, Դամասկոս), անգլիացի պատմաբան, փիլիսոփա։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Հնում ամենահարուստ երկրները նրանք էին, որոնց բնությունն առավել հարուստ էր․ այժմ ամենահարուստ երկրները նրանք են, որտեղ մարդն առավել գործունյա է[1]։
  • Առավել նրբաճաշակ դիտորդը և առավել խոր մտածողը միշտ էլ ամենաներողամիտ դատավորներն են․ սոսկ երևակայական տանջանքներից տառապող միայնակ մարդատյացն է հակված արժեքազրկել մարդու լավ առանձնահատկությունները և չափազանցել վատերը[2]։
  • Մենք հաճախ ենք հանդիպում այնպիսի մարդկանց, որոնց գիտությունը որպես զենք է ծառայում նրանց տգիտությանը՝ մարդկանց, որոնք որքան շատ են կարդում, այնքան քիչ են իմանում[3]։
  • Սնահավատության դեմ միակ դեղը գիտելիքն է, ուրիշ ոչ մի բան չի կարող այդ ժանտախտի բիծը հանել մարդկային ուղեղից[4]։
  • Ճշմարիտ գիտելիքը ոչ թե ծանոթությունն է փաստերի հետ, որոնք մարդուն դարձնում են սոսկ ձևապաշտ, այլ փաստերի օգտագործումն է, որը մարդուն դարձնում է փիլիսոփա[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 133։
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 178։
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 225։
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 328։
  5. Բանականության սիմֆոնիա, էջ 374։