Հանելուկներ
Արտաքին տեսք
Հանելուկներ (կոչվել են նաև առակ, հանք, պընգըլ, ճեռոք և այլն), արձակ կամ չափածո, մեկ կամ մի քանի տողից բաղկացած բանաստեղծական պատկերներ են, որոնք պարունակում են «ի՞նչն է», «այն ի՞նչն է, ինչը», «ի՞նչ է, որ», «ո՞վ է» և այլ հարցեր։ Կազմված են 2 բաղադրիչից՝ բանաձևից և լուծման առարկայից։
Հանելուկներ
[խմբագրել]- Ծնվում է ու մեծանում,
- Հենց նույն օրն էլ` մահանում,
- Հետո նորից կյանք առած
- Պայծառ շորեր է հագնում։
- (արև)
- Տեսի զգազան մի անկենդան,
- Ժանիքն սուր որպես ըզշան.
- Անխեղճ ուտե ըզմիս մարդկան
- Եվ պատառե զամեն կենդան։
- (դանակ)
- Տանն էլ է տանը,
- Դրսում էլ է տանը,
- Աճպարար հո չէ՞
- Այդ անպիտանը։
- (կրիա)
- Թեև փոքրիկ, թեև նուրբ՝
- Ճեղքում եմ ես հող ու ձյուն
- Եվ, առնելով ուժ ու բույր,
- Բերում եմ ես նոր գարուն։
- (ձնծաղիկ)
- Մեծ ծառի վրա՝
- Մի փոքրիկ կճուճ՝
- Կանաչ գլխարկով
- Ը..... է խուճուճ։
- (ընկույզ)
- Ի՞նչն է գալիս մի անունով,
- Ներկայանում մի նոր անվամբ
- Ու հեռանում է մեզանից
- Բոլորովին այլ անունով։
- (վաղը, այսօրը, երեկը)
- Ժողովրդական
- (վաղը, այսօրը, երեկը)
- Ամռան շոգին
- Պաղ ու անկյանք,
- Ձմռան ցրտին
- Այրող ու տաք։
- (վառարան)
Տես նաև
[խմբագրել]- Հանելուկներ կենդանիների մասին
- Հանելուկներ մեղուների և մեղրամթերքի մասին
- Հայ ժողովրդական հանելուկներ զենքի մասին
- Հայ ժողովրդական հանելուկներ տան բաղկացուցիչների մասին
Արտաքին հղումներ
[խմբագրել]- ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ, armenianhouse.org կայքում
- Հանելուկ, Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II
- Մկրտիչ Կորյուն «Դասընկեր», «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1967 թ.