Jump to content

Հայ ժողովրդական հանելուկներ զենքի մասին

Վիքիքաղվածք-ից
  Տես նաև Հանելուկներ 

Հայ ժողովրդական հանելուկներ զենքի մասին, հանելուկներ, որոնց լուծման առարկան հանդիսանում է զենքի որևէ տեսակ։

Հանելուկներ հրացանի մասին

[խմբագրել]
  • Փետե նաշ (դագաղ),
Էրկաթե մեռել։
Վաղարշապատ, Վան
  • Երկաթե մեռել
Փետե նաշ.
Մեջը կրակ,
Ափները դրաք (տրաքոց)։
Ալաշկերտ
  • Միսը էրկաթից,
Հագուստը փայտից։
Շիրակ
  • Ոտները փետից,
Քինթը էրկաթից։
Լոռի
  • Փուտ փետը փորեմ,
Ասլանը խորեմ։
Կոտայք — Գառնի
  • Սև յափունջեն՝ պատեն կախ։
Շիրակ
  • Բան մը ունիմ բռնե, բանե (գործածել),
Կոտոշները (եղջյուր) մորխանե (ծխնելույզ),
Յոթն աղբյուրե ջուր կխմե,
Արյան ձորե ձայն կհանե։
Բաբերդ
  • Լուն թռավ կարպետին,
Ձենը տվեց աքլորին.
Ինքը գնաց Աղդադ,
Ձենը գնաց Բաղդադ։
Կարին, Վան
  • Տաշտը գետինն ինկավ,
Ձանը (ձայն) էրկինքը էլավ։
Արաբկիր

Հանելուկներ թնդանոթի մասին

[խմբագրել]
  • Մեյ (մեկ) կովմ՝ կա հանի (ահա), հանի,
Պտկներ (ստինք) Սպհանի,
Ամեն պոռալուն ձայն կըհանի,
Ասլան (առյուծ) կտրիճ դեմ կըկայնի։
Վան

Հանելուկներ թրի և պատյանի մասին

[խմբագրել]
  • Տախտակե տուն շինեցի,
Ասլանը մեջը թաղեցի։
Խարբերդ
  • Էն ի՞նչն ա, ինչ.
Փետե դագաղ,
Էրկաթե մեռել։
Լոռի
  • Հորը մութն ա,
Ուշաբը (վիշապ) մեջն ա,
Դժարը պտիտ գալն ա։
Լոռի, Բորչալու
  • Մի գոմեշ ունենք,
Ինքը միջի կռանը (կողմ),
Պոզերը դրսի կռանը։
Բորչալու
  • Իմ հերանց մի եզ ունեն.
Ինքը գոմն ա մտնում,
Համա (սակայն) իրա պոզերը չեն մտնում։
Լոռի

Հանելուկներ նիզակի մասին

[խմբագրել]
  • Տղա մը ունիմ,
Կերթա կոլրվի (զբոսնել), կոլրվի,
Կիգե (գալ) թիմին մի (մի թուման, դրամ) տեղ կառնե, կընստի։
Դիարբեքիր

Հանելուկներ ականի մասին

[խմբագրել]
  • Թուն (թուր) ու թվանք (հրացան) լարեցին,
Ասլանափոս (մեծ փոս) ծակեցին։
Խոտրջուր
  • Քցեմ խորը (հոր),
Զնգզնգա ձորը։
Կոտայք — Գառնի

Արտաքին հղումներ

[խմբագրել]