Հայ ժողովրդական հանելուկներ տան բաղկացուցիչների մասին
Արտաքին տեսք
- Տես նաև Հանելուկներ
Հայ ժողովրդական հանելուկներ տան բաղկացուցիչների մասին, հանելուկներ, որոնց լուծման առարկան հանդիսանում է տան որևէ բաղկացուցիչ։
Հանելուկներ պատերի մասին
[խմբագրել]- Չորս եղբայր կանգնած իրար երես են նայում,
- Իրար մոտ չեն գնում։
- Շամախի
- Մեր տունը չորս հարսը,
- Չորսն էլ մի բոյի։
- Վան
Հանելուկներ պատի ծեփի մասին
[խմբագրել]- Ճկռիկ-մկռիկ կպիր պատ։
- Մոկս
Հանելուկներ դռների մասին
[խմբագրել]- Հըզար մդան, հըզար էլլան,
- Ասլան (առյուծ) - խապլան (ինծ) ուրանց դեխեն չելլան։
- Թալին - Աշնակ
- Կոգոլ (անպոչ) հավ մե ոտքին կայնուկ։
- Ղուկասյան - Ղազանչի
- Թոփալ Հայրապետ կայներ է ոտքին։
- Մուշ
- Արի՛, Գուգու՛լ, գնա՛, Գուգու՛լ,
- Ոտիդ վրա խաղա, Գուգու՛լ։
- Լոռի - Շնող
- Դոդոշ մուրուք պատեն կախ,
- Կերթա - գիկա։
- Ղուկասյան - Ղազանչի
Հանելուկներ դռան բռնակի մասին
[խմբագրել]- Հարս մը (վ. պան մը) ունիմ, որ եկող գացողին ձեռքը կը պագնե։
- Կյուրին, Խարբերդ
Հանելուկներ կողպեքի մասին
[խմբագրել]- Սև շունը (վ. սատանեն) պատեն կախ։
- Ախալցխա, Շիրակ
- Պոլատ (անպոչ) կտել (գդալ)՝ կպե պատ։
- Լոռի
- Մարդ գնաց, լամուկ (փոքրիկ) տղա էկավ։
- Սասուն
Հանելուկներ բանալու մասին
[խմբագրել]- Մի ծիտ՝ մի տուն կը պահե։
- Բորչալու
- Հանքըմ (հանելուկ) ունեմ հանա, հանա,
- Որտեզ զարկեմ, էնտեղ բանա։
- Ախալցխա
Հանելուկներ բանալու և կողպեքի մասին
[խմբագրել]- Կաքավը նստավ, ճուտը թռավ։
- Մերը մնաց, բալեն թռավ։
Հանելուկներ օջախի մասին
[խմբագրել]- Էրկու ծնկիկ,
- Դեմ - դեմիկ։
- Արաբկիր
- Երկու պառավ,
- Իրար խեթ նստած։
- Զանգեզուր
Հանելուկներ ծխնելուզի մասին
[խմբագրել]- Սև ղառղի (ագռավ) պես կանգնած է։
- Ախալցխա
- Էն ի՞նչ է.
- Բերնով կուտե,
- Գլխեն դուրս կուտա։
- Շիրակ
- Ինքը դուրսը,
- Պոչը ներսը։
- Բաբերդ
Արտաքին հղումներ
[խմբագրել]- Հայ ժողովրդական հանելուկներ, Սարգիս Հարությունյան, 1960 թ., gradaran.mskh.am կայք։