Jump to content

Հայը (վեպ)

Վիքիքաղվածք-ից

«Հայը», Անի Միրզոյանի վեպը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ժողովրդավարությունը, ազատությունը տերմիններ են, որ յուրաքանչյուր պետության համար թթվածին են։ Բռնապետները սովորաբար այդ թթվածինը հավաքում են մի տեղ և իրենց կարծիքով «արդարացի» իրավունք վերապահում իրենք իրենց միայնակ կամ հավատարիմների «կրուգով» վայելել, մինչդեռ այդ ընթացքում ժողովուրդը խեղդվում է առանց այդ թթվածնի։ Երկիրը առաջ տանողը միայն ժողովուրդն է, իսկ խեղդվող ժողովուրդը չի կարող առաջ տանել ոչ մի բան․ նա միայն մտածում է՝ ինչպես շնչել։
  • Ելք միշտ կա, ուղղակի դրա որոնումները երբեք չի կարելի դադարեցնել։ Մարդուն առաջին հերթին հուսալքությունն է կործանում, հետո նոր այն առաջացրած դժբախտությունը։
  • Երջանկությունը նունիսկ չի կարողանում մրցակցել տառապանքի հետ, քանի որ այն քիչ է․․․ քանի որ քչինն է։
  • 18-20 տարեկան զինվորներին պետք չի ասել։ Այդ նրանք մեզ ասացին ու ցույց տվեցին ինչ պետք էր։ Ցույց տվեցին, որ անկախ հանգամանքներից մենք պայքարող ազգ ենք։ Մահն ո՞վ է իրենց դեմ։ Իրենք մահին կչափալախեն, կտրորեն ու կանցնեն։ Այդպես էլ արեցին։ Մահը սարսափած փախչում էր նրանցից։ Այո՛, նրանք հաղթեցին մահին, ոչ թե բազմագլուխ հրեշ թշնամուն, այլ մահին․․․ անմահացան։
  • Կապ չունի ինչ կետում ենք հիմա։ Կապ ունի, թե դեպի որ կետն ենք ուզում գնալ։ Մենք, մեզ այդքան հեռու հետ շպրտած կետը պատվով ընդունելով, պիտի վազենք ժամանակից արագ, ժամանակի վրայով․․․ ու կվազենք։
  • Արի՛ մի բան ֆիքսենք։ Ուզում է Հայաստանը մտած լինի ԵԱՏՄ, ուզում է Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր ստորագրի ու հետո մի կերպ խցկվի Եվրամիություն, տո՛ ուզում է Մարս մոլորակի հետ փոխըմբռնման վերաբերյալ հուշագիր կնքի, ուզում է Յուպիտերի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատի, սպասի՛ր, Նեպտունին չնեղացնենք հանկարծ, աստվածները մեզ չեն ների, Նեպտունից էլ միջմոլորակային վարկ վերցնի, միևնույն է, էս երկիրը սարքողն ու քանդողը դու ես։
  • Աշխարհը վազում է։ Հա՛, հա՛․․․ Ես տեսա այստեղ գալիս՝ ճանապարհին։ Աշխարհը վազում է, բայց ո՞ւր է վազում, ինքը գիտի՞ այդ ուր է այդպես շտապում․․․ չգիտի։ Կինոարտադրողնե՛ր, ինչո՞ւ են պետք ձեզ սցենարներ, երբ մարդն է սցենարների սցենարը։ Ֆանտաստիկա՞ եք փնտրում, ամենամեծ ֆանտաստիկան մարդկային հոգին է։ Սարսափ ֆի՞լմ եք նկարահանում, ամենամեծ սարսափը մարդ արարածն է աշխարհիս վրա։ Կատակերգությո՞ւնն է լավ իրացվում, կատակերգությունը մեր կյանքն է ինքնին։ Ողբերգությո՞ւն եք ուզում, ողբերգությունը մարդու՝ կարծրացող, և միևնույն ժամանակ հեշտությամբ մանիպուլացման ենթարկվող ուղեղն է, որ պրիմիտիվացել է մեր ժամանակներում, իսկ մենք՝ կինոարտադրողներս, այն շարժելու փոխարեն, ավելի ենք քարացնում մի կետում։ Պարզեցնում եք․․․ պարզեցնում եք, ընկերնե՛ր։ Պարզունակ ժամանցի եք վերածում ժամանակի այդքան թանկ սլաքների ընթացքը, որ դրանք շարժվեն ու շարժվեն, և մեծ փողեր բերեն ֆիլմինդուստրիային։ Իսկ տակը ի՞նչ է մնում․․․ մակերես՝ առանց խորության։ Իսկ խորություն մարդկությանը պետք է, որ մարդիկ քայլ անելուց առաջ մտածեն, իսկ միգուցե ցավեցնո՞ւմ են դիմացինին։ Առանձին վերցրած Մարդը ճշմարտություն սիրում է, բայց մարդկությունը՝ ոչ։ Մարդկությունը լռություն է սիրում։ Այն անպաշտպան է, որովհետև քնած է․ չնայած թվում է, թե արթուն է, քան երբևէ։
  • Այո՛, դուք տանջվում եք ավելի շատ, քան տանջել եք։ Տանջվում եք անորոշության ու կեղծիքի մեջ, անընդհատ այդ թեման շրջանցելու, լռեցնելու, փակելու գործի մեջ հյուծում եք ձեզ: Հույս ունենալով, որ կհյուծվենք մենք։
  • Երջանկություն։ Երջանկություն կար նրանց սրտում։ Մայր և որդի, նրանցից և ոչ մեկը այդչափ չէր պատկերացնում, որ ունենալով ամեն ինչ, չունեին ոչինչ, որովհետև չունեին իրար։

Աղբյուրներ

[խմբագրել]