Կիանու Ռիվզ

Վիքիքաղվածք-ից
Reeves (2014)

Կիանու Ռիվզ (անգլ.՝ Keanu Reeves, սեպտեմբերի 2, 1964, Բեյրութ, Լիբանան), կանադացի դերասան, կինոպրոդյուսեր և երաժիշտ (բաս-կիթառահար)։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ես չեմ կարող լինել այն աշխարհի մի մասնիկը, ուր ամուսինները, իրենց կանանց հագցնելով թեթևաբարո կանանց նման, ի ցույց են դնում այն ամենը, ինչ պիտի քողարկված լինի։
  • Չեմ կարող լինել այն աշխարհի մասնիկը, ուր չկա պատվի և արժանապատվության մասին տարրական պատկերացում անգամ, և մարդկանց ասած բառերի նկատմամբ վստահություն կարող է այն ժամանակ միայն լինել, երբ նրանք ասում են՝ խոստանում եմ։
  • Ես չեմ կարող մաս կազմել այն աշխարհի, ուր կանայք չեն ուզում երեխաներ ունենալ, ուր կաթնակեր փսլնքոտ լակոտներն իրենց հաջողակ են համարում՝ հայրերի մեքենաների ղեկին նստած, իսկ յուրաքանչյուրը, ով փոքր-ինչ իշխանություն ունի, փորձում է ձեզ ապացուցել, որ դուք ոչնչություն եք, ուր մարդիկ երկերեսանիորեն հայտարարում են, որ հավատում են Աստծուն՝ ալկոհոլի գավաթը ձեռքներում և իրենց դավանած կրոնի մասին բոլորովին պատկերացում չունենալով։
  • Իմը չէ այս աշխարհը, ուր խանդը ամոթալի բան է համարվում, իսկ համեստությունը՝ թերություն, ուր մարդիկ մոռացել են սիրո մասին և միայն զուգընկերոջ լավագույն տարբերակն են փնտրում։
  • Ինձ համար ատելի է այս աշխարհը, ուր մարդիկ վերանորոգում են իրենց մեքենայի յուրաքանչյուր դետալը, մինչդեռ իրենք այնպիսի բարձիթողի վիճակում են, այնքան վատ տեսք ունեն, որ միայն թանկարժեք մեքենան կարող է դա քողարկել։
  • Զզվելի է, երբ երիտասարդ տղաները վատնում են ծնողների գումարները՝ խմելով ակումբներում ու ծռմռվելով պրիմիտիվ երաժշտության հնչյունների ներքո, իսկ աղջիկներին դա շատ է դուր գալիս, ուր տղամարդն ու կինը վաղուց չեն տարբերվում, և ուր այդ ամենը կոչվում է ընտրության ազատություն, բայց նրան, ով կհամարձակվի այլ ուղի ընտրել, կգամեն անարգանքի սյունին։
  • Ես ընտրել եմ իմ ճանապարհը։ Միայն ափսոսում եմ, որ ես փոխըմբռնում չգտա այն մարդկանց մոտ, ում մոտ ամենաշատը այն փնտրում էի…

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կիանու Ռիվզ հոդվածը նաև Վիքիպեդիայում: