Խաչիկ Ասրյան
Jump to navigation
Jump to search
Խաչիկ Մայիսի Ասրյան (փետրվարի 13, 1970, Գորիս, ՀԽՍՀ), հայ հասարակական, քաղաքական գործիչ։
Քաղվածքներ[խմբագրել]
- «Նույն Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»[1]։
- «Ազատության հրապարակում այս բեմահարթակից Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում նշեց, որ Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է, իսկ այն ուժերը, որոնք կկանգնեն Սերժ Սարգսյանի կողքին, նրանց խորտակվող նավերի մեջ կլինեն կամ արդեն խորտակված: Հիմա ես հարց եմ տալիս ձեզ, ընդամենը 3 օր առաջ Ազատության հրապարակում քաղաքական դաշտում գործող իբրև 18 կուսակցությունների համախմբված ՀԱԿ կոչվող կազմակերպության միտինգի ժամանակ 3-4 հազար մարդ կար, իսկ այսօր ընդամենը մեկ հ/կ, ի դեմս «Հայոց արծիվների» համախմբել է 13000-ից ավելի համակիրրներ, համախոհներ։ Հիմա հարցս ուզում եմ ուղղել՝ ո՞վ կամ ովքե՞ր են այս դեպքում խորտակված կամ խորտակվող նավերը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վամպիրիրզմի տենչով ապրող եւ գործող բրուտոսյան ընդդիմության հետ միասի՞ն, թե՞ մենք։ Իհարկե, խորտակվող նավը՝ Լևոն Տեր- Պետրոսյանն իր կողքին կանգնած 18 կուսակցություներով միասին արդեն իսկ մայրամուտ են։ Իսկ արևածագը՝ Հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, որի կողքին արծիվները բաց աչքերով կանգնել, կանգնած և կանգնելու են» (մարտ, 2012 թ.)[2]։
- «Միշտ գիտակցեք, որ հայ տեսակի պահպանման և հզորացման հիմքը ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունն է, իսկ համայն հայության միասնության հիմքը Հայոց Ազգային Բանակն է, Հայոց Նախագահն է, Հայոց Պետականությունն է: Կրեցեք Ձեր մեջ նշածս եռամիասնության արժեքային համակարգը և այսօր, քան երբևէ Դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, և ես կասեմ ձեզ կեցցե՛ք Դուք, կեցցե՛ Հայ Ժողովուրդը, կեցցե՛ Ազգային Բանակը, կեցցե՛ Հայոց Նախագահը, կեցցե՛ Հայոց Անկախ Պետականությունը» (հեղինակը հաճախ է օգտագործում այս խոսքը, ուղղագրությունը ըստ հեղինակի տեքստի)[3]։
- «Ես չեմ համարում, որ ցուցակի որևէ հորիզոնականում հայտնված ինչ-որ սխալական մոտեցում է եղել: …Այո, եթե կուզեք, ինձ համար նա անսխալական է» [ըստ hayeli.am կայքի Սերժ Սարգսյանի վերաբերյալ է խոսքը][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Խաչիկ Ասրյան. Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել
- ↑ «Տեր-Պետրոսյանը մայրամուտ է, Սերժ Սարգսյանը՝ արեւածագ» (Տեսանյութ)։ Aravot.am (04.03.2012)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 6, 2015 թ.։
- ↑ Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Անկախության տոնի առթիվ։ Hayocartsivner.am։ Վերստացված է՝ հոկտեմբերի 7, 2015 թ.։
- ↑ Խաչիկ Ասրյան. Մեկ Աստծու գործերն են անքննելի, մեկ էլ՝ Սերժ Սարգսյանի