Jump to content

Օմար Խայամ

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Խայամից)
Օմար Խայամը

Օմար Խայամ (10481123, պարսկ.՝ عمر خیام կամ Ղիաս էդ-դին Աբուլֆաթհ Օմար էբնե Էբրահիմ Խայյամե Նեյշաբուրի (պարսկ.՝ غیاث الدین ابو الفتح عمر بن ابراهیم خیام نیشابوری)), պարսիկ բանաստեղծ, մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Քնել էի՝ մի իմաստուն ինձ ասաց.
    -Քնից ոչ ոք երջանկություն չի տեսած,
    Ինչ ես քնել, քունը մահ է, վե՛ր, խմի՛ր,
    Կգա օրը, երբ կմնաս դու քնած[1]։
  • Մարդիկ, որոնք կյանքում հլու ապրեցին.
    Մինչև կյանքի վերջը թշվառ մնացին,
    Մահին անվերջ «թշվա՜ռ, թշվա՜ռ» ասելուվ՝
    Ստրկության ճամփով անցան, գնացին[2]։
  • Թեև խելքի կարծիքով փողն անպիտան մի բան է,
    Բայց անփողի համար էլ աշխարհը մի զնդան է[3]։
  • Այս աշխարհում խելոք ու լուրջ պիտի լինես,
Խելքը՝ գլխիդ և լուռ ու մունջ պիտի լինես,
Քանի ականջ, աչք ու լեզու տեղում են դեռ,
Էն գլխից կույր և համր ու խուլ պիտի լինես[4]։
Պատկեր չէ սա, այլ՝ հավաստի և իրական,-
Մի քանի օր կխաղանք այս բեմ-աշխարհում,
Մինչ մեզ նորից նետեն սնդուկն անէության[4]։
  • Հավատից մինչև անհավատություն-չնչին մի պահ է,
Կասկածից մինչև հավաստիություն-չնչին մի պահ է,
Երջանիկ ապրիր, թող ուրախ անցնի պահն այդ անցավոր-
Քանի որ կյանքի իմաստը միակ-հենց այդ մի պահն է[4]։
  • Եթե քո կյանքի գեթ մի պահն անցնի,
Չթողնես-առանց խնդության անցնի...
Կյանքի իմաստը՝ հենց ինքն է, որ կա,-
Ինչպես որ ապրես՝ այնպես էլ կանցնի[4]։
  • Երեխա էինք՝ հասուն այր դարձանք,
Բայց դրանից էլ մի խեր չտեսանք.
Կուզե՞ս իմանալ՝ թե վերջն ո՞ւր հասանք՝
Ջրի պես եկանք, - քամու պես անցանք[4]։
  • Երեխա, ջահել, թե ծեր անկենդան,
Իրար ետևից կգան ու կերթան,
Աշխարհն ո՞ւմ մնաց, որ ո՞ւմը մնա-
Գնացին, կերթանք. կգան ու կերթան...[4]:

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 71. 
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 79. ISBN 99930-2-263-2. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 167. ISBN 99930-2-263-2. 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Օմար Խայամ, Քառյակներ, Երևան, «Նաիրի», 1993
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Օմար Խայամ հոդվածը նաև Վիքիպեդիայում: