Jump to content

Լև Լանդաու

Վիքիքաղվածք-ից
Լև Լանդաու (1962)

Լև Դավիդովիչ Լանդաու (ռուս.՝ Лев Дави́дович Ланда́у, հունվարի 22, 1908 — ապրիլի 1, 1968), խորհրդային ֆիզիկոս, բազմաթիվ տեսությունների հեղինակ, 1962 թվականի Նոբելյան մրցանակակիր ֆիզիկայի բնագավառում՝ գերհոսունության մաթեմատիկական տեսության ստեղծման համար։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ամեն բռնություն նողկալի է, կոպիտ ու մարդուն անարժան[1]։
  • Ինձ հետաքրքրում են այն երևույթները, որոնք մինչև հիմա բացատրված չեն։ Դրանց ուսումնասիրությունը ես չեմ կարող անվանել աշխատանք։ Դա հաճույք է. ուրախություն[2]։
  • Մտածող մեքենաների գոյությունը բացատրվում է նրանով, որ կան վատ մտածող մարդիկ։
  • Հերոսները երբեք հերոսական տեսք չեն ունենում։ Այդպիսի տեսք ունեն վախկոտները։
  • Հիմար զբաղմունքները ստորացնում են մարդկային արժանապատվությունը։
  • Կյանքում գլխավորը ճշմարտությունն է, հանուն նրա մարդ պետք է անողոք լինի ինքն իր հանդեպ։ Ճշմարտություն և աշխատանք։ Վախեցե՛ք ձեր ազատ ժամանակը վատնել մանր, մարդուն անարժան, գործերի վրա։
  • Կյանքը այնքան կարճ է, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ ժամանակը վատնել այնպիսի խնդիրների վրա, որոնք նոր արդյունքներ չեն տա։
  • Ֆիզիկոսները մարդկությանը մեծ ծառայություն մատուցեցին։ Նրանք հորինեցին մի այնպիսի սարսափելի զենք, որ պատերազմը դարձավ անհնարին. հաղթողից նույնպես ոչինչ չի մնա։
  • Ես ստեղծել եմ մի քանի ոչ վատ ֆիզիկական տեսություններ, բայց ափսոս, որ չեմ կարող հրապարակել իմ ամենալավ տեսությունը, թե ինչպես պետք է ապրել։
  • Ամեն ինչ կատարեք ոգևորությամբ, դա անչափ զարդարում է կյանքը։ Այս է գլխավորը։
  • Մարդիկ քիչ բան են անում իրենց երջանկության համար։ Մարդը բնությամբ ծույլ է։ Ոչ ոք մատը մատին չի տալիս նույնիսկ սիրո համար։ Իսկ աշխարհում սիրուց ավելի գեղեցիկ և վեհ բան չկա։
  • Եթե մարդիկ ձեզ չեն հետաքրքրում, կնշանակի դուք նրանց չեք սիրում։
  • Տարօրինակություններից վախեցեք։ Ամեն լավ բան պարզ ու հասկանալի է, իսկ եթե տարօրինակություններ կան, ապա դրանց տակ թաքնված է որևէ մութ բան։
  • Պատմության դասագրքերը պետք է գրեն լավագույն գրողները։ Լոկ այդ ժամանակ դպրոցականները կիմանան ու կսիրեն պատմությունը։
  • Բարի խորհուրդը լավ է, սակայն այդ խորհուրդներին պետք է հետևել զգուշությամբ։
  • Որքա՜ն գարշելի են հիստերիան ու գզվռտումը, խանդը կամ այլ մանրախնդրություն կյանքի մեծագույն խնդիրների համեմատությամբ։
  • Ես վատ չապրեցի իմ կյանքը։ Ինձ միշտ ամեն ինչ հաջողվել է։
  • Ավելի լավ է երջանիկ ձևանալ, քան անկեղծորեն ինքդ քեզ դժբախտ համարել[3]։
  • Մարդը պարտավոր է երջանկության ձգտել և ոչ մի պայմանում չպետք է հրաժարվի դրան հասնելուց[3]։
  • Հոգնած, կյանքից հաճույք չստացող մարդը կորած մարդ է։ Ձանձրույթը, անտարբերությունը ճահճի պես ներքև են քաշում, փոխանակ սեփական կյանքի հանգամանքները փորձել հասկանալ, որոշ մարդիկ չեն ցանկանում դրանց մասին մտածել և տրվում են ձանձրույթին[3]։
  • Շատերն իրենցից վանում են անդուր մտքերը։ Նրանք անգամ ինչ-որ բան կարգին մտածել ու վերլուծել չեն կարողանում։ Սեփական կյանքի համգամանքները հասկանալն ամեն մարդու տրված չէ։ Այստեղ գլխավորը վերլուծելու կարողություն ու սովորություն զարգացնելն է, հասնել այն բանի նախապատճառը բացահայտելուն, թե ինչն է քեզ խանգարում երջանիկ լինել ու վայելել կյանքը։ Նա, ով կսովորի դա անել, հեշտությամբ կարող է որոշումներ կայացնել ու հեշտ ապրել[3]։
  • Անհաջողակի, տառապյալի դերը և ընդհանրապես որևէ ձանձրույթ ինձ ձեռք չեն տալիս։ Ես այլ պլաններ ունեմ[3]։
  • Մարդիկ համառորեն չեն ուզում հասկանալ, որ երջանկությունը մեր ներսում է։ Բոլորը սիրում են այն բարդացնել, իսկ ես, ընդհակառակը, միշտ պարզության եմ ձգտում։ Չի կարելի «բարդ է» և «խրթին է» հասկացությունները խառնել։ Պետք է սովորել մտածել, ավելին, կառավարել սեփական մտքերը։ Այդ ժամանակ դատարկ, անիմաստ վախեր ու տագնապներ չեն լինի[3]։
  • Գլխավորը ամեն բան հաճույքով անելն է։ Սա շատ է զարդարում կյանքը[3]։
  • Ամենասարսափելի մեղքը ձանձրանալն է։ Ահա կգա Ահեղ դատաստանի օրը, մեր տեր Աստվածը մեզ կկանչի իր մոտ ու կհարցնի. «Ինչո՞ւ չես վայելել կյանքի ողջ բարիքները։ Ինչո՞ւ ես ձանձրացել»[3]։
  • Յուրաքանչյուր մարդ բավականին ուժ ունի կյանքն արժանավայել ապրելու համար։ Իսկ բոլոր խոսակցություններն այն մասին, թե որքան դժվարին ժամանակներ են հիմա, սեփական անգործությունն ու զանազան ձանձրույթներն արդարացնելու խորամանկ եղանակներ են[3]։
  • Չէ՞ որ մենք ապրում ենք միայն մեկ անգամ, այն էլ՝ այնքան քիչ, ու ուրիշ կյանք այլևս չի լինելու։ Պետք է որսալ յուրաքանչյուր պահը, յուրաքանչյուր հնարավորությունը սեփական կյանքը վառ ու հետաքրքիր դարձնելու համար[3]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 119.
  2. ↑ Մայա Բեսարաբ, ed (1976). Էջեր Լանդաուի կյանքից. «Հայաստան հրատարակչատուն».
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Սոֆա Պետրոսյան (22.01.2018)։ «Հոգնած, կյանքից հաճույք չստացող մարդը կորած մարդ է». հանճարեղ ֆիզիկոս։ 168.am։ Վերստացված է՝ 4 Մարտ 2018։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Լև Լանդաու հոդվածը նաև Վիքիպեդիայում: