Լևոն Զուրաբյան
Արտաքին տեսք
Լևոն Արամի Զուրաբյան (մարտի 9, 1964, Երևան, ՀԽՍՀ), հայ քաղաքական գործիչ, հինգերորդ գումարման ՀՀ Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող։ 2007 թվականից Հայաստանում սկիզբ առած ընդդիմադիր շարժման առաջնորդներից։ ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ (1995-1998)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Գալուստ Սահակյանն ասաց, որ ես թոփալ եմ, գիտեք, դա ճիշտ է, ես կաղում եմ, բայց ոտքով կաղալը այդքան մեծ խնդիր չէ, խնդիր է, երբ կաղում են լեզվով ու խելքով, այնքան է մտքով կաղում, ինչքան մեծ համազգային ամոթ ունի մեր ժողովուրդը, որ նման ԱԺ նախագահ ունի[1]։
- ՀԱԿ-ն իր գործն անում է` մենակ է, թե դաշնակիցների հետ միասին, մենք, միևնույն է, մեր սկզբունքներից չենք հրաժարվի. ԲՀԿ-ին պետք է ժամանակ տրվի, մենք պատրաստ ենք համագործակցության ԲՀԿ-ի հետ[1]։
- Ռեժիմը խուճապի մեջ էր, երբ պիտի լիներ ամսի 20-ի հանրահավաքը[2]։
- Շնորհակալ եմ Զարուհի Փոստանջյանին` այդ տեղեկությունների համար, ավտորիտար ռեժիմ չեմ զգացել, երեւի զգայարաններս լավ չեն աշխատել։ Շնորհակալ եմ, որ տեղյակ է պահել[3] ։(ի պատասխան Զարուհի Փոստանջյանի՝ Ավտորիտար ռեժիմի կնքահայրը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությանը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել]