Jump to content

Լույս և ստվեր

Վիքիքաղվածք-ից

«Լույս և ստվեր», Վիկտոր Բալայանի վեպը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Գիտես, թե ինչ պետք է անես, որ կյանքի հորձանուտից դուրս չընկնես։ Երբեք մարդկանց մոտ թիկունքով չպետք է շրջվես, թեկուզ ամենամոտիկ մարդը լինի՝ միշտ պետք է երես առ երես կանգնես։ Հենց որ շրջվես՝ կխփեն…
  • Օրենքը և խիղճը իրար հետ ոչ մի կապ չունեն։ Կյանքում միշտ շահել է նա, ով վերջինիս հետ քիչ է հաշվի նստել։
  • Ճիշտ ապրելը ազնիվ աշխատելու մեջ է։
  • «Մարդկանց պետք է հավատալ, - ասում էր։ Բայց նա մոռանում էր, որ նախ պետք է ճանաչել, համոզվել որ դիմացինդ մարդ է, ապա նոր միայն հավատալ։ Իսկ մարդ ճանաչելը հեշտ չէ…
  • Կյանքում ամեն ինչ կարող է պատահել։ Կարող է շատ խփեն թիկունքից։ Իմ կարծիքով պետք է հավատալ մարդկանց, իսկ թիկունքից խփվելուց վախենալը՝ թուլության նշան։ Մարդը պետք է պատրաստ լինի ամեն տեսակի հարվածների, պետք է կարողանա տանել ամեն մի դժվարություն, հաղթահարել, պայքարել․․․

Աղբյուրներ

[խմբագրել]