Իդեալական ամուսինը
Արտաքին տեսք
«Իդեալական ամուսինը» (անգլ.՝ An Ideal Husband), իռլանդացի գրող Օսկար Ուայլդի կատակերգական պիեսը, որը գրել է 1895 թվականին։ Պիեսը հայերեն են թարգմանել Ռ․ Առաքելյանը և Պ․ Մուրճիկյանը 1972 թվականին[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ինքն իրեն սիրելը ամբողջ կյանքի տևողություն ունեցող ռոմանսի սկիզբ է։
- Երբ տղամարդը երբևիցե սիրում է մի կնոջ, նա պատրաստ է ամեն ինչ անել նրա համար, բացի սիրելուց…
- Իսկական սերը ներում է բոլոր մեղքերը, բացառությամբ սիրո դեմ գործած մեղքը…
- Կնոջ զորությունը այն բանի մեջ է, որ նույնիսկ հոգեբանությունը չի կարող բացատրել։ Տղամարդիկ կարող են վերլուծման ենթարկվել, իսկ կանայք՝ սոսկ պաշտվելու համար են։
- Դուք էլ այս աշխարհին եք պատկանում ու ենթադրում եմ, որ ձեր գինը ունեք։ Այժմ ամեն ոք իր գինն ունի։ Միակ դժվարությունն այն է, որ ոմանք սոսկալի թանկ են։
- Բոլոր պատճառաբանություններն էլ անհեթեթ են։
- Ես սովորաբար ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Իսկ դա մեր ժամանակներում մեծ թերություն է։
- Ոչ թե ուժեղը, այլ թույլը սիրո կարիք ունի։
- Կնոջ կյանքում կա միայն մի իսկական ողբերգություն. դա այն է, որ նրա անցյալը իր սիրածն է, իսկ ապագան, որպես կանոն, նրա ամուսինը։
- Հարցերը երբեք անփափկանկատ չեն լինում. պատասխանները երբեմն կարող են։
- Փոքր խնդրանքները կատարելը շատ ավելի դժվար է։
- Վաղ թե ուշ մեր բոլոր արարքների համար պետք է հատուցենք։
- Ձեր անցյալը գնելու համար դուք բավականաչափ հարուստ չեք։ Ոչ ոք իր անցյալը չի կարող ետ գնել։
- Երբ աստվածները ցանկանում են մեզ պատժել, պատասխանում են մեր աղոթքներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 336.
Աղբյուրներ
[խմբագրել]- Օսկար Ուայլդ «Իդեալական ամուսինը»։ grqamol.am (հուլիսի 19, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 15, 2015 թ․։