Jump to content

Թոմաս Ֆուլեր

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Թոմաս Ֆուլլերից)
Թոմաս Ֆուլերը

Թոմաս Ֆուլեր (անգլ.՝ Thomas Fuller, 1608 - օգոստոսի 16, 1661), անգլիացի աստվածաբան, պատմաբան և կենսագիր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Անբան մարդիկ մեռած են իրենց ողջ երկարատև կյանքի ընթացքում[1]։
  • Ով ոչ մի բան չի հարցնում, նա ոչ մի բան չի սովորի[2]։
  • Յուրաքանչյուր ձի մտածում է, որ իր բեռն ավելի ծանր է, քան մյուսներինը[3]։
  • Նա, ով իր որդուն օգտակար ոչինչ չի պատվաստում, սնում է գողի[4]։
  • Նա, ով տղամարդ է դառնում տասնվեց տարեկանում, երեխա կլինի վաթսուն տարեկանում[4]։
  • Գիտելիքը գանձ է, բայց նրա բանալին պրակտիկան է[5]։
  • Առողջությունը չեն գնահատում, մինչև հիվանդությունը վրա չի հասնում[6]։
  • Բժշկին իր ունեցվածքը կտակած հիվանդն ապաքինվելու քիչ տվյալներ ունի[6]։
  • Մասնակիցների ստվար թիվը չի արդարացնում հանցագործությունը[6]։
  • Օրենքը կառավարում է մարդկանց, բանականությունը՝ օրենքին[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 29.
  2. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 126.
  3. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 280.
  4. 1 2 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 134. ISBN 99930-2-263-2.
  5. ↑ Ասույթներ հայտնի մարդկանցից
  6. 1 2 3 4 Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989