Թոմաս Մոր
Արտաքին տեսք
Թոմաս Մոր (անգլ.՝ Thomas More, հունվարի 29, 1478, Լոնդոն - հունիսի 26, 1535, Լոնդոն), անգլիացի մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Հափշտակել ուրիշի հաճույքը, հետամուտ լինելով քոնին, արդարացի չէ[1]։
- Չկան առաքինություններ՝ առավել ներհատուկ մարդուն, և առանձնապես նրան հատուկ է, որ մեկը ծառայի մյուսի բարեկեցության և մխիթարության համար[1]։
- Երջանկությունը ոչ թե ամեն տեսակ բավականությունների մեջ է, այլ՝ անկեղծ ու ազնիվ բավականությունների[1]։
- Ավելի լավ է խոսել մտածված, քան արագ[1]։
- Ով ի բնե երկչոտ է՝ նա ոչ միայն ինքը չի կատարի որևէ քաջարի սխրագործություն, այլև նույնիսկ ընկերներին վախ կներշնչի[1]։
- Առողջությունը հենց բավականությունն է կամ անխուսափելիորեն ծնում է բավականություն, ինչպես կրակն է ստեղծում ջերմություն[1]։
- Իմաստունն ավելի շուտ կխուսափի հիվանդություններից, քան միջոցներ կընտրի դրանց դեմ[1]։
- Եթե դուք ուզում եք հաջողություն ունենալ, դուք պետք է այնպիսի տեսք ունենաք, ասես արդեն ունեք այն[2]։