Jump to content

Զոլավոր գիշերազգեստով տղան

Վիքիքաղվածք-ից

«Զոլավոր գիշերազգեստով տղան» («Գծավոր գիշերազգեստով տղան»), իռլանդացի գրող Ջոն Բոյնի վեպը։

Քաղվածքներ

[խմբագրել]
Բրունո
  • – Փորձիր իրադարձությունների բացասական ընթացքը քո օգտին շուռ տալ։
Էլզա
  • – Հայրերը լուրջ պետք է լինեն։ Կարևոր չէ՝ նրանք կանաչեղենի վաճառո՞ղ են, ուսուցի՞չ, ավագ խոհարա՞ր, թե՞ պարետ։
Բրունո
  • Գիտեր, որ ինքը կրտսերն է, բայց նաև համոզված էր, որ կրտսերներն էլ են երբեմն ճիշտ դուրս գալիս։
  • Նա այքնան հիմար չէր, որ պնդեր, թե ինքը միշտ ճիշտ է, հատկապես, երբ տեսնում էր, որ փաստերն իր դեմ են խոսում։
  • – Որոշ մարդկանց խելքն իրենցը չի պաշտոնի բարձրացում ստանալու համար։
Էլզա
  • Ինքը միշտ փորձում էր ազնիվ լինել և գիտեր, որ եթե մի պահ հապաղի, այլևս քաջություն չի ունենա ասել ճշմարտությունը։
  • – Տունը ո՛չ շենքն է, ո՛չ փողոցը, ո՛չ էլ քաղաքը։ Աղյուսն ու ծեփիկը ընդամենը արհեստական նյութեր են։ Մարդու տունն այնտե՛ղ է, որտեղ նրա ընտանիքն է։
Ռալֆ
  • – Երբեմն բաներ կան, որ մարդ պիտի անի իր կյանքում, նույնիսկ սեփական կամքին հակառակ։
Ռալֆ
  • – Հիշում եմ, երբ երեխա էի, երբեմն բոլորովին չէի ուզում ինչ-որ բան անել, բայց երբ հայրս ասում էր, որ բոլորի համար շատ ավելի լավ կլինի, եթե անեմ այդ, ես թևքերս ծալում ու գործի էի անցնում։
Ռալֆ
  • – Իմ հայրը՝ քո պապիկը, ավելի լավ գիտեր, թե ինչ է պետք անել, որ հաջողության հասնեմ։ Կարծում ես՝ ես կյանքում այսպիսի հաջողության հասած կլինեի՞, եթե չընկալեի, թե որտեղ պիտի պնդեմ իմ տեսակետը և որտեղ պիտի փակեմ բերանս և կատարեմ հրամանները։
Ռալֆ
  • Նորմալ ընտանիքում որևէ օրենք չի արգելում հայրերին ընդհատել որդիներին։
  • Երեխաներին պարտադրվող կանոնները երբեք մեծերին չեն վերաբերում, չնայած հենց մեծերն են հորինում այդ կանոնները։
  • Չի կարելի որևէ մեկի հանդեպ անքաղաքավարի լինել, նույնիսկ եթե նա քո ծառայողն է։ Վարվելակերպի կանոնները, վերջ ի վերջո, դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել։
  • Աղջիկները հիմար արարածներ են, իսկ քույրերը՝ առավել ևս։
  • – Ինչքան նվնվաս, այքնան ավելի շատ կցավի
Պավել
  • – Մարդն աստղագետ չի դառնում միայն այն պատճառով, որ գիշերները նայում է աստղազարդ երկնքին։
Պավել
  • – Գրքերը, որոնց մեջ նկարագրված են աշխարհում տեղի ունեցած դեպքերը, շատ կարևոր են, բայց ո՛չ պատմվածքների գրքերը։ Ո՛չ գրքերը, որոնք պատմում են երբեք տեղի չունեցած դեպքերի մասին։
հերր Լիսց
  • Երբեմն տխուր մարդկանց այնքան էլ դուր չի գալիս, երբ նրանց հարցնում ես այդ մասին. մեկ-մեկ նրանք իրենք են պատմում ամեն ինչ, եթե դրա կարիքն ունեն։
  • – Ամենակարևորը հետախույզի համար այն է, որ պարզի՝ իմաստ ունե՞ր հայտնաբերել այն, ինչ դու հայտնաբերել ես։ Որոշ բաներ կան, որ առանձնապես ջանք չեն թափում, հանգիստ սպասում են իրենց ժամին, մինչև մեկը գա ու իրենց հայտնաբերի։

Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա