Երջանկության հետևից
Jump to navigation
Jump to search
«Երջանկության հետևից» (անգլ.՝ The Pursuit of Happyness), Գաբրիելե Մուչչինիի կենսագրական ֆիլմը Քրիս Գարդների մասին, ով, լինելով աղքատ առևտրական միջնորդ, հասավ մեծ բարձունքների։
Քաղվածքներ[խմբագրել]
- Մի մարդ խեղդվում է։ Մոտենում է նավ։ Նրան ասում են. «Ձեզ օգնե՞նք»։ Նա. «Ոչ, շնորհակալություն, Աստված կօգնի»։ Հետո մոտենում է ուրիշ նավ. «Ձեզ օգնեն՞ք»։ Նա. «Աստված կօգնի»։ Նա խեղդվում է և հայտնվում երկնքում։ Հարցնում է. «Աստված, ինչու՞ չօգնեցիր ինձ»։ Իսկ Աստված նրան պատասխանում է. «Հիմա՛ր, ես երկու նավ էի ուղարկել»։
- Մանկության տարիներին, երբ ես բարձր գնահատականներ էի ստանում, մտածում էի, թե ինչ նշանավոր մարդ եմ դառնալու... ինչպիսին այդպես էլ չդարձա...
- — Քրի՛ս, ի՞նչ կասեիք Դուք, եթե մեկը հարցազրույցի ներկայանար առանց վերնաշապիկի, ու նրան ընդունեին աշխատանքի։
- — Որ նրա հագին, հավանաբար, հիանալի անդրավարտիք էր։
- Ես այնպիսի մարդ եմ, որ եթե ինձ մի հարց տան, որի պատասխանը ես չգիտեմ, կասեմ, որ չգիտեմ։ Բայց հավատացեք՝ ես գիտեմ, թե ինչպես կարելի է գտնել այն, այդ պատասխանը, և ես կգտնեմ այն։ Մի՞թե դա չէ գլխավորը։
- Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ կասեն, թե քեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Ոչ ոքի մի լսիր, եթե իսկապես ուզում ես հասնել ինչ-որ բանի։ Նրանք ասում են, թե ոչինչ չի ստացվի, որովհետև իրենք չեն կարողացել հասնել դրան։
- Երջանկությունն այն է, ինչ մենք, հնարավոր է, այդպես էլ չգտնենք, բայց միշտ կփնտրենք այն չնայած ամեն ինչին, նախապես մենք դա չենք իմանա։
- — Որդի՛ս, երբեք ոչ ոքի թույլ մի տուր ասել, թե դու չես կարող անել այդ։ Նույնիսկ ինձ թույլ մի տուր։ Լա՞վ։
- — Այո։
- — Եթե դու երազանք ունես, դու պիտի պաշտպանես այն։ Եթե մարդիկ իրենք չեն կարողանում անել ինչ-որ բան, նրանք կասեն, թե դու էլ չես կարողանա անել այդ։ Եթե դու ուզում ես ինչ-որ բան, գնա ու վերցրու։