Jump to content

Եսամոլություն

Վիքիքաղվածք-ից

Եսամոլություն, իր եսը` իր անձնականը ուրիշների և ամբողջ հասարակության շահերից բարձր դասելը (էգոիզմ)[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Այն մարդը, որը միայն մտածում է իր մասին և ամեն ինչում փնտրում է իր օգուտը, չի կարող երջանիկ լինել։ Եթե ցանկանում ես ապրել քեզ համար, ապրի'ր ուրիշների համար։
Սենեկա
Նիկոլայ Չերնիշևսկի
  • Միայն իր համար ապրելը չի նշանակում ապրել։
Մենանդր
  • Ով աշխատում է միայն իր համար, նմանվում է անասունի, որը փորն է լիքը լցնում։ Արժանավորն աշխատում է մարդկության համար։
Աբայ Կունանբաև
  • Միայն իր համար ապրելը չարաշահում է։
Վիլյամ Շեքսպիր
  • Եսամոլությունը հոգու քաղցկեղի սկզբնապատճառն է։
Բլեզ Պասկալ
  • Անձնականը եսամոլությունը ստորության հարազատ հայրն է։
Մաքսիմ Գորկի
  • Կան երեք կարգի եսամոլներ` եսամոլներ, որոնք իրենք ապրում են և չեն խանգարում ապրել ուրիշներին։ Եսամոլներ, որոնք իրենք ապրում են և խանգարում են ապրել ուրիշներին, վերջապես, եսամոլներ, որոնք ոչ իրենք են ապրում և ոչ էլ ուրիշներին են թողնում ապրել։
Իվան Տուրգենև

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ

[խմբագրել]