Jump to content

Աբայ Կունանբաև

Վիքիքաղվածք-ից
Աբայ Կունանբաև

Աբայ Կունանբաև (ղազախերեն՝ Абай Құнанбайұлы, օգոստոսի 10, 1845, գյուղ Կարաուլ, Ռուսական կայսրություն — հուլիսի 6, 1904, Կարաուլ), ղազախ լուսավորիչ-բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիրը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարդկանցից վատթարագույնն առանց ձգտումների մարդն է[1]
  • Այն մարդը, որը վեճի մեջ հաղթել է հարյուրավոր մադրկանց և նրանց շեղել է ճիշտ ճամփից, անսահմանորեն ցածր է այն մարդուց, որը դեպի ճշմարտության ճանապարհն է ուղղել մեկ մարդու[2]։
  • Այն համեստությունը, որը գալիս է թուլությունից, արժանիք չէ[3]։
  • Ով աշխատում է միայն իր համար, նմանվում է անասունի, որը փորն է լիքը լցնում։ Արժանավորն աշխատում է մարդկության համար[4]։
  • Թեթևամիտ ջահելությունը դժբախտություն է[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. ↑ Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 161։
  2. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 287։
  3. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 424։
  4. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 616։
  5. ↑ Բանականության սիմֆոնիա, էջ 688։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Աբայ Կունանբաև հոդվածը նաև Վիքիպեդիայում: