Jump to content

Գիրք ծաղկանց

Վիքիքաղվածք-ից

«Գիրք ծաղկանց», Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքներից, լավագույն գեղարվեստական երկ` նվիրված հայ հին մանրանկարչությանը, գրվել է 1935 թվականին[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Խցից դուրս` բնության անհուն դահլիճում, շքեղ հանդես է։ Վառվում է երկնային ջահը, և լեռներն ու անդունդները շքեղանում են հանդիսավոր լույսով։ Թռչունները սրտապատառ ցնծությամբ ճախրում են օդում։ Աշխարհը տոնում է ամենավսեմ բանը` կյանքը և նրա ուրախությունը։
  • «Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարե մրջյունն։ Եղե՛ք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցե՛ք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են»։
  • «Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք, և մնա շինարարն»։
  • Գալիս է գարունը, ձայն տալիս հողին, զարթնում է հողը, ձայն տալիս բոլոր բույսերին։ Զարթնում է ձնծաղիկը, ձայն տալիս մյուս ծաղիկներին` թե զարթեցե՛ք, զարթեցե՛ք, քանի՞ քնեք հողում, զարթեցե՛ք, լցրե՛ք աշխարհը ուրախությամբ։
  • Ոսկեհուր մի գիրք` լի լույսերով և իմաստությամբ։ Բոցավառ կենդանաթռչուններ, ձկնագազաններ և ծաղիկներ շրջանակել են երկու վեպ. մեկը, որ խոսում է աշխարհի կառուցողական սկզբունքի, շինարարական աշխատանքի սրբության մասին, իսկ մյուսը, որ կրակե ժապավենի նման հոսում է էջեէջ, Զվարթի վեպը ծաղիկների մասին։

Գրականություն

[խմբագրել]
  • Դերենիկ Դեմիրճյան, Գիրք ծաղկանց, Երևան, Սովետական գրող, 1985։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Ս. Աղաբաբյան, Սովետահայ գրականություն, հտ. 1, 1986: