Աշոտ Մելքոնյան
Jump to navigation
Jump to search
Աշոտ Աղասու Մելքոնյան (1961, փետրվարի 16, Ախալքալաք), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2004), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006), ակադեմիկոս (2015)։
Քաղվածքներ[խմբագրել]
- Խորապես համոզված եմ, որ այդ տարածաշրջանում ապրող հայերն ու վրացիները, որոնք ընդհանուր պատմություն ունեն, անցել են քաղաքական և կրթական միանման ճանապարհ, պարզապես դատապարտված են լինել միասին, կողք կողքի ապրել և չեն կարող վատ, թշնամական հարաբերություններ ունենալ[1]։
- Ինձ համար սա առանձնակի նշանակություն ունի, քանի որ Ախալքալաքն իմ հարազատ քաղաքն է, ես այստեղ եմ ծնվել, մեծացել, ավարտել դպրոցը։ Այդ կոչումն ինձ համար շատ թանկ է, և նման վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է[1]։
- Կարծում եմ` դա Առաջին աշխարհամարտն է, երբ համահայկական մտածողություն ունեցող բանաստեղծը հասկանում էր, որ հնարավորություն է ընձեռվել մեր բռնազավթված հայրենիքի մնացած մասը ևս ազատագրելու և միացյալ Հայաստան ստեղծելու համար։ Պատահական չէ, որ դեռ պատերազմը չսկսված Թումանյանը 1914 թվականի հոկտեմբերին ստեղծեց Հայ գաղթականների օգնության կոմիտե և հետագայում այդ գործունեությունը շարունակեց նաև 17-18թթ` «Մեկ հայ, մեկ ոսկի» շարժումը նախաձեռնելով։ Նա հազարավոր հայ որբուկների փրկեց գերությունից։ Ռուսական ոսկե տասանոցները յուրաքանչյուր հայ մանուկի համար վճարելով կարողացավ նրանց վերադարձնել հայրենիք, և Ալեքսանդրապոլի, Էջմիածնի, Երևանի, Թիֆլիսի որբանոցներում մնալով այդ երեխաները նորից վերահայացան[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել]