Ամերիկյան ողբերգություն

Վիքիքաղվածք-ից

«Ամերիկյան ողբերգություն» (անգլ.՝ An American Tragedy), ամերիկացի գրող Թեոդոր Դրայզերի վեպը, որ հրատարակվել է 1925 թվականի նոյեմբերի 17-ին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Սիրտ, որին ստեղծել է Աստված, բայց դուրս է թողել իր հսկողությունից, որովհետև այլևս չի ուզում հսկել նրան։
  • Ի՞նչ նշանակություն ունի եթե մարդ մի ամբողջ աշխարհ է շահում, բայց կորցնում է հոգին։
Էլվիրա Գրիֆիտս
  • Այո, կարելի է ասել, որ մարդիկ մղվում են իրենք իրնց դեպի քեզ, երբ նրանց թվում է, թե դու իրենցից բարձր ես կանգնած։
  • – Հենց դժբախտությունն այն է, որ մարդիկ չգիտեն, բայց միշտ ենթադրություններ են անում։
Ջիլբերտ Գրիֆիտս
  • – Դա շատ հասարակ բան է, եթե ուզենաք, բայց դուք միշտ այդպես եք, չեք ուզում։
  • Աշխարհի հաճույքներն ու հոգսերը տիրում են շատերի վրա, բայց երբ վրա է հասնում վիշտը, այն ժամանակ ծլում են մեր ցանած սերմերը։
  • Նա օժտված էր սիրելու այն ամենը, ինչ տեսնում էր, և վայելում էր կյանքը այնպես, ինչպես որ կար…
  • Այդպիսին էր հարստության, գեղեցկության և յուրահատուկ սոցիալական դիրքի ձգտելու կործանարար ազդեցությունը մի խառնվածքի վրա, որ նույնքան հեղհեղուկ ու անկայուն էր, որքան ջուրը։
  • – Երբեմն ես սիրում եմ այնպիսի հարցեր տալ, որպեսզի իմանամ, թե ինչ կասեն մարդիկ, երբ չեն ցանկանա, որ մի ուրիշն իմանա, թե ինչ են մտածում իրենք։
Գերտրուդ Թրամբալ
  • Անհոգի մարդասպանը չի կարող լալ։
  • Թվում էր, որ ինքը, ի հեճուկս ամեն բանի, կարողացավ թաքնվել ինչ-որ խաղաղ ապաստարանում, ուր, գոնե այդ րոպեներին, ոչ մի մարդկային, չար ու մեղավոր բան չէր կարող հասնել իրեն։
  • – Ոչ ոք չի կարող բաժանվել աղջկանից, առանց տակտի ու դիվանագիտության։
  • Նրանք հիանալի հասկանում էին իրար, և այդ հիմնված էր ոչ միայն իրար նկատմամբ երջանիկ ցանկությունների, այլև բոլոր հույզերի, տրամադրությունների փոխադարձ անկեղծության վրա, որ մինչև այժմ կազմել էր նրանց էությունը։
  • Անիմանալի են բնության ուղիները, աստծու ուղիները, և նախախնամությունը վարում է մեր ճակատագիրը, ինչպես ինքն է ուզում, չնայած մեր բոլոր ճիգերին։ Արդարև, մարդը ենթադրում է, իսկ աստված՝ կարգադրում…
Մեյսոն
  • Գիշեր գիշերի հետևից նրանք երկուսն էլ լրիվ անձնատուր էին լինում իրար և այնուհետև անհոգ ու խելացնոր երազում այդ հաճույքների մասին, յուրաքանչյուր օր ցանկանալով, որ երկար ցերեկը շուտ վերջանա, շուտով վրա հասնի թաքցնող, պարգևատու, տենդային երեկոն…
  • Նա զգում էր իր կատարյալ ոչնչությունը…
  • Մի կողմից Ռոբերտայի ավանդական ամբողջ դաստիարակությունը ստիպում էր նրան հաստատուն մնալ, չնսեմացնել իրեն, բայց մյուս կողմից աղջկա սիրո կարոտը, ընկերությունը, իրար հասկանալը ստիպում էին նրան վազել Քլայդի հետևից քանի դեռ ուշ չէր։ Նրա գեղեցիկ դե՜մքը, գեղեցիկ ձեռքե՜րը, աչքե՜րը…
  • Նա սիրում էր հավատարիմ, այրող սիրով և դժվար էր երիտասարդական ազնիվ, այրող սիրուն ընդդիմանալ։
  • …Նա ժպտաց դժգույն, փաղաքշական ժպիտով, բայց նրա աչքերում այլևս ժպիտ չկար…
  • Ինչպիսի՜ դժբախտություն է, երբ մարդ ծնվում է աղքատ և չունի մեկը, որն օգտակար լինի իրեն, երբ ի վիճակի չէ ինքն իրեն հոգալ։ Որքա՜ն ծանր է լինել այդպես աղքատ, չունենալ ո՛չ փող, ո՛չ դիրք, և չկարողանալ կյանքում անել այն, ինչ ցանկանում ես։
  • Երբ երկու մարդու ձգտումները հակադիր են և, բացի այդ, երկուսն էլ անընդունակ են դուրս գալու ստեղծված դժվարին կացությունից, դա կարող է առաջացնել միայն ավելի մեծ դժվարություններ, մինչև անգամ աղետ, եթե միայն մի որևէ բարենպաստ դեպք օգնության չհասնի։
  • Երջանկությունը գալիս է նրան, ով կարողանում է սպասել։
Ռոբերտա Օլդեն
  • Ապա այդ մութ անկյունում, ուր ոչ ոք չէր տեսնում նրանց, Սոնդրան Քլայդի գլուխը ձգեց իրեն և ջերմորեն համբուրեց նրա շրթունքները։ Նախքան երեկույթի վերջանալը, նրանց հաջողվեց հեռանալ բոլորից և իրար գրկած ման գալ կածանով՝ լճի ափին, լուսնի լույսի տակ…
  • Նրանք սեր էին գտել և երջանիկ էին զգում իրենց, ինչպիսին էլ լինեին այն դժվարությունները, որոնք կարող էին բխել դրանից։
  • Ցավագար զգայունության ու լարված երևակայության տեր մարդկանց մոտ լինում են այնպիսի րոպեներ, եթե նրանց իմացականությունը առանձնապես ուժեղ է և ընդհարվում է մի դժվարին ու բարդ խնդրի հետ, երբ իր գահից տակավին չշպրտված բանականությունն այնուամենայնիվ դուրս է գալիս հավասարակշռությունից, ջղաձգվում է՝ կարծես բոցերի մեջ, երբ մարդը ցնցված է, և նրա գիտակցությունն այնքան է բթացած, որ, գոնե ժամանակավորապես, անխոհեմությունը կամ շփոթությունը, մոլորությունը կամ սխալը կարող են հաղթահարել մյուս բոլորը։ Այդպիսի դեպքերում կամքն ու արիությունը, հանդիպելով նրանց համար անտանելի ու անհաղթահարելի լուրջ դժվարությունների, կարծես նահանջում են, հապճեպ փախուստի դիմում, տեղի տալով խուճապին ու ժամանակավոր խելագարությանը։
  • Աղջիկները, կարելի է ասել բոլոր աղջիկները, ակներևաբար համառ են, կամակոր, և միշտ միջին տղամարդուց հեռու պահվող, իրենց նույնիսկ համարում են բարձր և ուզում են նրանց ստիպել, որ ամեն ինչ անեն իրենց համար, առանց ցանկանալու փոխարենը զիջել գոնե մի բան։
  • – Եթե ես և դու այն ժամանակ չհանդիպեինք իրար, այդպես ավելի լավ կլիներ և՛ ինձ՛, և՛ քեզ համար։
Ռոբերտա Օլդեն
  • Իրավաբանները մի հին առած ունեն. սեփական անմեղության գիտակցումը հանդարտություն է տալիս մարդուն։ Մի մոռանաք, որ դուք անմեղ եք և մեղավորի պես մի նայեք։
Բելնեպ
  • Արտասուքը միշտ էլ նշանակում է թուլության կամ հանցանքի խոստովանում։
Բելնեպ
  • Այսպիսի պատմություններ մեր աշխարհում պատահել է միլիոնավոր անգամներ, և ապագայում էլ կպատահի միլիոնավոր անգամներ։ Սա նոր բան չէ և երբեք էլ չի հնանա…
Մեյսոն
  • Իրար հետ խոր և լուրջ սիրով կապված մարդիկ քիչ են հետաքրքրվում կողմնակի մարդկանց կարծիքով։ Նրանք սիրում են՝ և դա բավական է…
Մեյսոն
  • – Եթե տղամարդը հաստատապես վճռել է, որ տվյալ կնոջ հետ մոտիկությունը անտանելի է իրեն (կամ կնոջ համար տվյալ տղամարդու հետ մոտիկությունը) և միատեղ կյանքը նրանց համար պարզապես տանջանք է դառնալու,– ասեք, ի՞նչ պետք է անի մարդը։ Ամուսնանա՞ նրա հետ։ Ինչու՞: Որպեսզի հավիտենական ատեն, արհամարհեն ու տանջե՞ն իրար։ Կարո՞ղ եք անկեղծորեն ասել, որ դուք այդ համարում եք խելացի գործելակերպ, կանոն կամ օրենք։ Սովորաբար, այս դեպքերում, աղջիկների կողմից հայտնաբերվում է համառություն, որը շատ հաճախ է ողբերգություններ առաջացնում, երբ պնդում են այն բանի վրա, որ շատ դեպքերում ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՉԱՆԵԼ։
  • – Աստծո ողորմության առաջ ոչ մի մեղք չափազանց մեծ չէ։ Ես հաստատ գիտեմ այդ։ Նա իր որդուն ուղարկեց` մահով քավելու համար աշխարհի չարիքը։ Նա կների նաև ձեր մեղքը, եթե միայն ապաշխարհեք։ Աղոթեցեք ու աղոթեցեք, որովհետև փրկությունը միայն աղոթքի ու ապաշխարհության մեջ է։
Մակ-Միլլան
  • Մի աշնանային երեկո, երբ արդեն Քլայդի բանտարկության մի տարին լրանում էր և մոտենում էր մահապատիժը, նրան բերին մի նամակ։ Նա վերցրեց այն իր ձեռքը։ Թեև մեքենագրված էր ու չուներ ո՛չ թվական, ո՛չ ուղարկողի հասցեն (միան Նյու-Յորքի փոստի շտամպն էր վրան), նա բնազդաբար զգաց, որ Սոնդրայից է։ Եվ միանգամից հուզվեց, նույնիսկ նամակը բռնող ձեռքը թեթևակի դողաց։ Հետո կարդաց տոմսը և դրանից հետո օրեր անվերջ ընթերցում էր այն.
«Քլայդ, այս տողերը գրվում են նրա համար, որ դուք չկարծեք, թե իբր նա, ով մի ժամանակ թանկ էր ձեր համար, բոլորովին մոռացել է ձեզ։ Նա էլ շատ տանջվեց։ Եվ թեև նա երբեք չի հասկանա, թե դուք ինչպե՞ս կարող էիք անել այն, ինչ արել եք, այնուամենայնիվ հիմա էլ, թեև դուք նրա հետ այլևս չեք տեսնվի, նա խղճում է ձեզ և ցանկանում է ձեզ ազատություն և երջանկություն»։
  • …Նրանից դուրս էր մնում այն ամբողջ երկրավոր կյանքը, որ նա կարողացել էր ապրել…

Աղբյուրներ[խմբագրել]