Jump to content

Հարբեցողություն

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Ալկոհոլիզմից)
Ալբերտ Անկեր․ «Խմողը»

Հարբեցողություն կամ ալկոհոլիզմ, տերմին է, որը կիրառվում է ալկոհոլի հետ կապված ընդհանուր խնդիրների համար և սովորաբար կիրառվում է ալկոհոլային խմիչքների պարտադիր և անվերահսկելի սպառման դեպքում։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Լավ է պառկել ջրի հատակում,
Քան հարբեցողի գրկում[1]:
  • Ես չեմ ճանաչում որևէ մեկին, որը համոզված չլինի, թե ամեն չարիք վտանգավոր է, մանավանդ՝ հարբեցողությունն ու ծխելը[2]։
Զորի Բալայան
  • Հարբեցողներից ծնվում են հարբեցողներ[2]։
Պլատոն
  • Հարբեցողությունը երեխաների նվաղության և տկարության պատճառն է[2]։
Հիպոկրատ
  • Հարբեցողությամբ զբաղված կանայք ծնում են այնպիսի երեխաներ, որոնք այդ տեսակետից նման են իրենց մայրերին[2]:
Արիստոտել
  • Մարդը հարբեցողությունից կազատվի ոչ թե այն ժամանակ, երբ զրկված կլինի խմելու հնարավորությունից, այլ այն ժամանակ, երբ նա չի խմի, եթե նրա առաջ կամ նրա սենյակում դրված լինի գինին, ու նա առնի գինու հոտը[2]։
Լև Տոլստոյ
  • Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի երջանիկ փոփոխություն կկատարվեր մեր կյանքում, եթե մարդիկ դադարեին թմրեցնել ու թունավորել իրենց օղիով, գինիով․․․[2]
Լև Տոլստոյ

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Աննա Սաքսե, Հեքիաթներ ծաղիկների մասին, Ե., Դարակ, 2020:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Զորի Բալայան, Տագնապներ, Ե․, Լույս, 1987։