Գարեգին Նժդեհ

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհ, իսկական անունը` Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, (հունվարի 1, 1886 - դեկտեմբերի 21, 1955) Հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ /այժմ` Կյուզնուտ/ գյուղում։

Բովանդակություն

[խմբագրել] Ենթագլուխ

"Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը: Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժ ացնելու... Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը..." "Սյունիք",Գորիս 1920թ., թիվ

[խմբագրել] Այլ

  • Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:[1]
  • Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:[2]
  • Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:[2]
  • Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես...[3]
  • Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:[4]
  • Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:[5]
  • Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:[6]
  • Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:[6]
  • Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը - վերադաստիարակությունն է:[6]
  • Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:[6]
  • Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:[7]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 8։ ISBN 99930-2-276-4։ 
  2. 2,0 2,1 (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 125։ ISBN 99930-2-276-4։ 
  3. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 80։ ISBN 99930-2-263-2։ 
  4. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 143։ ISBN 99930-2-263-2։ 
  5. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 153։ ISBN 99930-2-263-2։ 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
  7. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 51։ ISBN 99930-2-263-2։ 

[խմբագրել] Արտաքին հղումներ

Վիքիփեդիա
Վիքիփեդիան ունի հոդված, որը վերաբերվում է՝