Jump to content

Պիեռ Բուաստ

Վիքիքաղվածք-ից
Պիեռ Բուաստը

Պիեռ Կլոդ Վիկտոր Բուաստ (ֆր.՝ Pierre-Claude-Victor Boiste, 1765 – ապրիլի 24, 1824), ֆրանսիացի բառարանագիր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Կա հանցագործություն, որը չեն ներում, - դա հայրենիքին դավաճանելն է[1]։
  • Քմահաճ զգեստները այլանդակում են նաև գեղեցկությունը[1]։
  • Սխալվելու մենաճիշտ միջոցը իրեն անսխալական համարելն է[1]։
  • Խոստովանել սեփական անիրավացիությունը՝ նշանակում է ավելի խելացի լինել, քան եղել եք[1]։
  • Ինչպիսի ոտնացուպերի վրա էլ մենք կանգնենք, առանց սեփական ոտքերի յոլա չենք գնա[1]։
  • Ավելորդ գիտելիքները գցում են անվճռականության մեջ. կույրը նայում է ուղիղ իր առջևով[1]։
  • Մարդը մարդ է լինում միայն դատողության շնորհիվ[1]։
  • Երբեք մի կատակեք այլ կերպ, քան խելացի մարդկանց հետ[1]։
  • Ամենավտանգավոր և ամենաբազմաքանակ խելագարները նրանք են, որոնք այդպիսին լինում են միայն կիսով չափ[1]։
  • Վերացական ճառերը նման են բյուրեղապակյա ջահերի, որոնք փայլում են, բայց չեն տաքացնում[1]։
  • Երբ չեն կարողանում մտքով վեր սլանալ, ապա դիմում են վերամբարձ ոճին[1]։
  • Սկսում են վիճել այն պատճառով, որ միմյանց չեն հասկանում, և ավարտում են միմյանց չհասկանալով, որովհետև վիճել են[1]։
  • Առարկայի վերաբերյալ որքան ավելի են վիճում, այնքան ավելի են խճճվում. ճշմարտության ջահը խամրում է, երբ նրան ուժգնորեն թափահարում են[1]։
  • Գրքի հետ առանձնանալն ավելի լավ է հիմարների ընկերակցությունից[1]։
  • Սնահավատությամբ վարակված ժողովուրդը դառնում է ամեն տեսակի խաբեբաների ավարը[1]։
  • Բոլոր ժամանակներում և ամենուրեք տարբեր շառլատանություններ հարկման են ենթարկել տգիտությունը, սարսափը և դյուրահավատությունը[1]։
  • Գիտության սահմանները նման են հորիզոնի. ինչքան մոտենում են նրան, այնքան նա հեռանում է[1]։
  • Իսկական գիտելիքների աղբյուրը փաստերի մեջ է[1]։
  • Ճշմարտության ջահը հաճախ այրում է նրա ձեռքը, ով այն կրում է[1]։
  • Օգտակար ճշմարտությունները պետք է ասել ու կրկնել որքան հնարավոր է հաճախ[1]։
  • Խիզախ մարդը սովորաբար տառապում է առանց գանգատվելու. իսկ թույլ մարդը գանգատվում է առանց տառապելու[1]։
  • Պարզությունը իր մարդկային արժանապատվության գիտակցումն է[1]։
  • Մաքուր խղճի ձայնը փառքի հարյուր ձայներից ավելի հաճելի է[1]։
  • Այն բոլորը, ինչ հանգստացնում է անմաքուր խղճին, վնասում է հասարակությանը[1]։
  • Միայնակ ապրող մարդը գոյություն ունի միայն կիսով չափ[1]։
  • Առանց կնոջ կյանքի արշալույսն ու վերջալույսը կլինեին անճար, իսկ նրա կեսօրը՝ անուրախ[1]։
  • Սրտային կապերում, ինչպես և տարվա եղանակներում, առաջին ցրտերը լինում են ամենազգալիները[1]։
  • Երեխային մի դարձրեք պաշտամունքի առարկա. երբ նա մեծանա, շատ զոհաբերություններ կպահանջի[1]։
  • Կամակորի համար լավագույն առարկությունները ճանապարհին ընկած քարերի նման են. դրանց հրում են ոտքով կամ անցնում են վրայից[1]։
  • Անվեհեր մարդը սովորաբար տառապում է առանց գանգատվելու, իսկ թույլ մարդն առանց տառապելու էլ գանգատվում է[1]։
  • Լսելու արվեստը գրեթե հավասարազոր է լավ խոսելու արվեստին[2]։
  • Լռությունը ոչ միշտ է ապացուցում խելքի առկայությունը, բայց ապացուցում է հիմարության բացակայությունը[3]։
  • Եթե մարդը երբեմն չի տիրապետում իր զգացմունքներին, ապա պետք է միշտ տիրապետի իր արտահայտություններին[4]։
  • Ապերախտության առաջին քայլը դա բարեգործի մղումների հետազոտությունն է[5]։
  • Դատողություններ անել հիմարի հետ, նշանակում է մոմ վառել կույրերի համար[6]։
  • Ամենապատվավոր հաղթանակն այն է, որ տանում են եսամոլության նկատմամբ[7]։
  • Այն մարդիկ, որոնք գտնում են, թե դրամն ընդունակ է ամեն ինչ անելու, իրենք են ընդունակ ամեն ինչ դրամով անելու[8]։
  • Իմաստությունը քաջալերանք է ցանկանում միայն նրա համար, որպեսզի համոզվի, որ նա ճիշտ է վարվել. փառամոլությունը պահանջում է գովասանքներ[9]։
  • Ստոր հոգին, փքված գոռոզությունը ոչ այլ ինչ է, քան եռացող ցեխ[10]։
  • Կեղծը երրբեք հաստատուն չի լինում[11]։
  • Ճշմարտությունների մեջ խառնված մեկ սուտը դրանք բոլորը դարձնում է կասկածելի[12]։
  • Չար մարդը ոչ միշտ է իրեն թույլ տալիս այն, որից շատախոսը չի կարողանում իրեն զսպել[13]։
  • Զայրույթի բռնկման պահին պատժելը ոչ թե պատիժ է, այլ վրիժառություն[14]։
  • Մտավոր հաճույքները կյանքը երկարացնում են ճիշտ այնքան, որքան այն կարճացնում են զգայականները[15]։
  • Բժիշկներին չընդունել կարող են նաև ուսյալ մարդիկ, իսկ բժշկությունը ժխտել կարող են միայն անուսները[16]։
  • Ոչ ոք չի ցանկանում ծերանալ, բայց բոլորն ուզում են երկար ապրել[17]։
  • Եթե դուք ձեզ ցանկանում եք անխորտակելի հուշարձան՝ ձեր հոգին ներդրեք լավ գործի մեջ[18]։
  • Լռությունը ոչ միշտ է ապացուցում խելքի առկայությունը, բայց ապացուցում է հիմարության բացակայությունը [19]

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ։
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 578
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 580
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 585
  5. Բանականության սիմֆոնիա, էջ 589
  6. Բանականության սիմֆոնիա, էջ 592
  7. Բանականության սիմֆոնիա, էջ 615
  8. Բանականության սիմֆոնիա, էջ 622
  9. Բանականության սիմֆոնիա, էջ 630
  10. Բանականության սիմֆոնիա, էջ 637
  11. Բանականության սիմֆոնիա, էջ 643
  12. Բանականության սիմֆոնիա, էջ 644
  13. Բանականության սիմֆոնիա, էջ 652
  14. Բանականության սիմֆոնիա, էջ 661
  15. Բանականության սիմֆոնիա, էջ 677
  16. Բանականության սիմֆոնիա, էջ 682
  17. Բանականության սիմֆոնիա, էջ 695
  18. Բանականության սիմֆոնիա, էջ 709
  19. Բանականության սիմֆոնիա, էջ 580