Կոմիտաս

Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից

Կոմիտաս Վարդապետ

Կոմիտաս կամ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը (սեպտեմբերի 26, 1869 - հոկտեմբերի 22, 1935) հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու է եղել։ Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։

[խմբագրել] Քաղվածքներ

  • Ժողովորդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից:[1]
  • Ժողովրդի երգեցողությունն ունի ինքնուրույն դպրոց, ուր դաս են առնում ամենքը, ամեն ժամանակ, երբ կարիք են զգում:[1]
  • Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին:[2]
  • Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը:[2]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. 1,0 1,1 (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 146։ 
  2. 2,0 2,1 (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 120։ ISBN 99930-2-263-2։ 
  3. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 175։ ISBN 99930-2-263-2։ 

[խմբագրել] Արտաքին հղումներ

Վիքիփեդիա
Վիքիփեդիան ունի հոդված, որը վերաբերվում է՝