Դերենիկ Դեմիրճյան
Վիքիքաղվածքյից՝ ազատ հանրագիտարանից
Դերենիկ Դեմիրճյանը կամ Դերենիկ Կարապետի Դեմիրճօղլյանը (փետրվարի 6, 1877 – դեկտեմբերի 6, 1956) հայ գրող և հրապարակախոս է եղել։
[խմբագրել] Քաղվածքներ
- Երիտասարդությունը նորոգում է մարդկությունը: [1]
- Մարդն իր ծերությունն զգում է այն ժամանակ, երբ հույսերով ապրելը, իր տեղը զիջում է հուշերով ապրելուն:[2]
- Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի է սաստկանում նրա թափը և ամենից ավելի ներքևին գտնվողին ավելի ուժգին է հարվածում:[3]
- Բախտ ասածը ոսկե ձու ածող մի կույր հավ է, որը երբեմն իր ձվերն ածում է անարժանների բռի մեջ:[3]
- Անցյալը եղել է, ոչ ոք այն չի ջնջի, և դա խորացնում է ապագան: Դա խորացնում է կյանքի իմաստը:[5]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (1974) Փառանձեմ Վարդունիում՝ Մտերիմ Խոսքեր։ «Հայաստան» Հրատարակչություն, 20։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 31։ ISBN 99930-2-276-4։
- ↑ 3,0 3,1 (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 38։ ISBN 99930-2-276-4։
- ↑ (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյանում՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 47։ ISBN 99930-2-276-4։
- ↑ 5,0 5,1 (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյանում՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 147։ ISBN 99930-2-263-2։
