«Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիքաղվածք-ից
Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտը ավելացնում է․: sv:Johann Wolfgang von Goethe
Տող 92. Տող 92.
[[sq:Johann Wolfgang von Goethe]]
[[sq:Johann Wolfgang von Goethe]]
[[sr:Јохан Волфганг фон Гете]]
[[sr:Јохан Волфганг фон Гете]]
[[sv:Johann Wolfgang von Goethe]]
[[tr:Johann Wolfgang von Goethe]]
[[tr:Johann Wolfgang von Goethe]]
[[uk:Ґете Йоганн Вольфґанґ фон]]
[[uk:Ґете Йоганн Вольфґанґ фон]]

03:32, 15 Նոյեմբերի 2010-ի տարբերակ

Գյոթեն

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն (գերմաներեն՝ Johann Wolfgang von Goethe) (օգոստոսի 28, 1749 - մարտի 22, 1832) գերմանացի գրող է եղել:

Քաղվածքներ

  • Ինչ չեմ հասկանում, նրան չեմ տիրապետում:[1]
  • Իմանալը քիչ է, հարկավոր է նաև կիրառել: Ցանկանալը քիչ է, հարկավոր է նաև գործել:[1]
  • Արդեն կարդացած գրքի կրկնակի ընթերցումը կրթվածության ամենահուսալի փորձաքարն է:[2]
  • Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է:[1]
  • Ոչ ոք չգիտի՝ ինչ ուժի տեր է, մինչև ուժը չփորձի:[1]
  • Միշտ կարելի է գտնել ժամանակ, եթե այն լավ օգտագործես:[3]
  • Եթե կամենում եք ուրիշների հետ հաշտ ու համերաշխ ապրել և նրանց հարգանքը վայելել, ինքներդ էլ պարտավոր եք նրանց հարգել:[3]
  • Ոչ ոք չի կարող ուրիշներին մեղադրել, քանի դեռ չի սովորել իր սեփական արարքները դատապարտել:[3]
  • Վախկոտը սպառնում է, երբ անվտանգության մեջ է:[4]
  • Վարքագիծը հայելի է, որի մեջ յուրաքանչյուրն իր դեմքն է ցույց տալիս:[4]
  • Նա իրավունք ունի կյանքի, ով ամեն օր այն կյանքով կնվաճի:[4]
  • Փորձիր պարտքդ կատարել և դու կիմանաս թե ինչի՞ ես ընդունակ:[4]
  • Հավատա կյանքին: Կյանքը քեզ կսովորեցնի բոլոր իմաստուններից ու բոլոր գրքերից ավելի լավ:[5]
  • Իմաստությունը լոկ ճշմարտության մեջ է:[6]
  • Ամենաիմաստուն մարդը նա է, ում ամենից շատ վրդովում է ժամանակի կորուստը:[6]
  • Ճաշակը զարգանում է ոչ թե միջակ, այլ ամենակատարյալ նմուշների հիման վրա:[7]
  • Գեղանկարչությունն արվեստներից ամենամատչելին ու պատշաճն է:[7]
  • Ինչ չի գրավում՝ մեռած է:[7]
  • Կարգ ու կանոնը տխրահռչակ արդարությունից ավելի կարևոր է:[8]

Ֆաուստ

  • ...ո՞վ ես, ի վերջո:
    -Մասնիկն եմ այն ուժի, որ հավիտյան տենչում չարիք, բայց բարիք է գործում միայն:

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 124.  Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; name "sur" defined multiple times with different content
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 132. 
  3. 3,0 3,1 3,2 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 97. 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 98. 
  5. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 128. 
  6. 6,0 6,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 276. 
  7. 7,0 7,1 7,2 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 118. ISBN 99930-2-263-2. 
  8. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 161. ISBN 99930-2-263-2. 


Արտաքին հղումներ

Վիքիպեդիա
Վիքիպեդիա