Jump to content

Մասնակից:Chaojoker

Վիքիքաղվածք-ից
Լեզուները, որ նրանցով կարող եմ ներդրում անել
Բաբելոն
fa فارسی زبان مادری این کاربر است
Պարսկերենը այս անձի մայրենի լեզուն է:
en-4 This user speaks English at a near-native level.
Որոնել օգտվողների լեզուները
Smiley
Smiley
Այս մասնակիցը նախընտրում է «դու» դիմելու ձևը։


Ջոկերը մի փոքր հիմար է, որ բոլորից տարբեր է։ Նա խաչ, ագուռ, փոսիկ, կամ ագռավ չէ։ Նա մի ութանոց կամ մի ինանոց չէ, մի թագավոր կամ մի վալետ։ Նա մյուս խաղաքարտերի հետ նույն կապոցում է դրված, բայց նա այնտեղ չի պատկանում։ Այդ պատճառով էլ, նա կարող է հեռացվել առանց ինչ-որ մեկը նրան կարոտելով։
— Սոլիտերի Գաղտնիքը, Յոստեյն Գարդեր
Մի արա՛ փողի համար այն՝ ինչ առանց փողի չէիր անի։
— Բել դո Ժուռ
Երբեք, անկախ նրանից որ կյանքում ինչի կհասնես, չես գերազանցի այն մարդկանց, որ քեզ օգնել են այդտեղ հասնել։
— Փերլ Ֆրայար
Կապա հաց կի՛։
Շատ բաներ կան որ դրամը կարող է գնել, բայց ամենից արժեքավորը ազատությունն է։ Ազատություն անելու այնինչ որ ուզում ես և աշխատելու նրա համար ում հարգում ես։
— Ջեյմս Քոլինս
Ոչ թե քննադատն է, որ հաշվի է առնվում․ ոչ թե նա, ով մատնացույց է անում՝ թե ինչպես է ուժեղ մարդը սայթաքում, կամ թե ինչպես անողը պետք է ավելի լավ աներ։ Երախտիքը պատկանում է մարդուն, ով իրական ասպարեզում է, ում դեմքը մրոտել է քրտինքով ու արնով․ ով քաջաբար ձգտում է․ ով սխալվում է, ով կրկին ու կրկին քիչ է բերում, որովհետև առանց ձգտման ոչ մի սխալ ու թերություն չկա․ բայց նա՝ ով իրականում ձգտում է անելիքներն անել․ ով գիտի մեծ կրքեր ու մեծ նվիրումները․ ով իրեն ծախսում է արժանի նպատակի համար․ ով ամենալավ դեպքում գիտի վերջում բարձր նվաճման հաղթանակը, իսկ ով ամենավատ դեպքում՝ եթե ձախողի, գոնե ձախողում է հույժ համարձակվելիս, և այդպիսով նրա տեղը երբեք այն սառն ու երկչոտ հոգիների հետ չէ, ովքեր ոչ հաղթանակ գիտեն և ոչ պարտություն։
Մարդը պետք է կարողանա բարուր փոխել, արշավանք կազմակերպել, խոզ մորթել, նավավարել, շենք նախագծել, սոնետ գրել, հաշիվները հավասարեցնել, պատ կառուցել, ոսկորը տեղը գցել, մեռնողին սփոփել, հրաման կատարել, համագործակցել, միայնակ գործել, հավասարումներ լուծել, նոր խնդիր վերլուծել, պարարտանյութ ցանել, համակարգիչ ծրագրավորել, համեղ ուտեստ պատրաստել, արդյունավետ կռվել, քաջաբար մեռնել։ Մասնագիտացումը միջատների համար է։
— Լազարուս Լոնգի տետրերը, Ռոբերտ Հայնլայն
Սիրելիս։ Քեզ համար եմ գրում։ Մթում օրը ինչքա՞ն է տևում։ Կամ շաբաթը՞։ Կրակն անցել է, ու ես ահավոր սառած եմ։ Իրականում պետք է ինձ դուրս քարշ տամ, բայց հետո այնտեղ արևը կլինի։ Մտահոգվում եմ, որ լույսը նկարչությունների վրա եմ վատնում՝ ոչ թե այս բառերը գրելու։ Մենք մեռնում ենք։ Մենք մեռնում ենք հարուստ՝ սիրեկաններով ու ցեղերով, համերով՝ որ կուլ ենք տվել, մարմիններով՝ որ մուտք ենք գործել ու վեր լողացել ինչպես գետերը։ Վախերով՝ որ միջում թաքնվել ենք -- այս ողորմելի քարանձավի նման։ Ուզում եմ այս բոլորը մարմնիս վրա նշվի։ Մենք ենք իրական երկրները։ Ոչ թե սահմանները, որ գծվում են քարտեզների վրա՝ զորեղ մարդկանց անվամբ։ Գիտեմ, որ կգաս ու ինձ դուրս կտանես՝ Քամիների պալատ։ Ես դա եմ ուզել՝ այդպիսի տեղում քեզ հետ քայլել։ Ընկերների հետ, գետնի վրա որտեղ քարտեզներ չկան։ Լույսն անջատվել է, ու մթության մեջ եմ գրում։
— Քաթրին Քլիֆտոն, Անգլիացի հիվանդը, Մայքլ Օնդաթյե
Ռեժիմով աշխատելը խելացի մարդու մեջ՝ ձգտելու նշան է։
Ամենամեծ վախկոտը այն տղամարդն է, ով արթնացնում է ինչ-որ կնոջ սերը՝ առանց մտադիր լինելու նրան սիրել։
Մարդը հարուստ է համեմատությամբ այն բաների քանակի, որ կարող է հանգիստ թողնել։
Ինչքա՞ն կարող ես գաղտնիքներ պահել այն մարդկանցից ում սիրում ես, մինչև իրենք դադարեն լինել այն մարդիկ՝ ում սիրում ես։
— Դոկտ. Շան Մորֆի, Լավ բժիշկը, 3:11
Մինչ անգիտակիցը գիտակից չդարձնես՝ այն կշարունակի ուղղորդել քո կյանքը, և դու այն կկոչես ճակատագիր:
— Կարլ Յունգ
Պետք է հասկանաս, որ ում՝ որ հանդիպում ես, ով՝ որ քեզ վատություն է անում, եթե դու նրանց տեղ լինեիր, և դու անցնեիր այն ամենի միջով, որ իրենք են անցել, և դու նրանց ուղեղն ունենայիր, դու կանեիր ճիշտ նույն բանը։
— [ԴՈԱՍ, Ալեքս Հորմոզիի հետ հարցազրույց, 14:52]
Այցելե՛ք ինձ Վիքիցեղերում
  Տես նաև w:hy:User:Chaojoker