Սերժ Թանկյան

Վիքիքաղվածք-ից
Սերժ Թանկյանը (2017)

Սերժ Թանկյան (օգոստոսի 21, 1967, Բեյրութ, Լիբանան), միջազգային ճանաչում ունեցող հայ ռոք երաժիշտ և երգահան։

Քաղվածքներ[խմբագրել]

Սերժ Սարգսյանին ուղղված[խմբագրել]

  • «...Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը...»[1]։

Ցեղասպանության հիշատակման վերաբերյալ[խմբագրել]

  • «Թուրքիայի կառավարությունը օգտագործում իր իշխանությունը և միլիոններ է ծախսում՝ պատմական ճշմարտությունը ժխտելու համար։ Իսկ ԱՄՆ-ը, տուրք տալով այդ ուժին, չի արտաբերում «ցեղասպանություն» բառը։ Նախագահ Բարաք Օբաման, երբ դեռ նախագահի թեկնածու էր, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այժմ երբ նա նախագահ է, այդ եզրույթը չկիրառելը երեսպաշտություն է[2]։

Այլ քաղվածքներ[խմբագրել]

  • «Ներողություն եմ խնդրում Էրդողանի մասին հրապարակումներ անելուս համար։ Ռուսաստանը մեղադրել է Էրդողանի ընտանիքին «Իսլամական պետության» հետ նավթի անօրինական վաճառքի համար։ Ես այդ հոդվածը չեմ տեղադրում իմ էջում, ոչ էլ Թուրքիայում բանտարկված լրագրողների։ Ես համոզված եմ, որ փորձագետ Փիթեր Ջեքսոնը կհաստատի, որ Էրդողանի համեմատությունը Գոլումի հետ վիրավորում է հենց Գոլումի կերպարը» (դեկտեմբեր, 2015 թ.)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սերժ Թանկյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: