Հայոց ցեղասպանություն
Արտաքին տեսք
Հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն, որը ծրագրվել է և իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից վերահսկվող տարածքներում՝ 1915 թվականին։ Որոշ աղբյուրների համաձայն շարունակվել է մինչև 1923 թվականը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Լեփսիուսը դեռ 1916 թ.-ին է փաստել, որ միակուսակցական թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ծրագրված էր։ Պատահական չէ, որ Մուսոլինին և Հիտլերը դա օրինակ են համարել իրենց ոճրագործությունները կատարելիս[1]։
- Ռոլֆ Հոսֆելդ (գերմանացի գրող, պատմաբան, լրագրող)
- Այսօր արդեն Հայոց ցեղասպանության փաստն ապացուցված է։ Այն այլևս պատմաբանների նոր փաստաթղթերի ոչ մի կարիք չունի՝ ի հեճուկս թուրքական կառավարության և դեսպան Իրթեմչելիկի հայտարարությունների։ Բեռլինը՝ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի հովանավորն ու ամենամտերիմ դաշնակիցը, այս մասին գիտի ավելին, քան որևէ մեկը[1]։
- Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը մեծ խորհուրդ ունի, և՛ համայն հայության, և՛ համայն մարդկության համար։ 1915թ. ապրիլի 24-ը ոչ միայն մինչ այդ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման և հայրենազրկման սկիզբն է, իհարկե, հաշվի առնելով, որ այս ամսաթիվը և տարեթիվը խորհրդանշական է, այլև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, 20-րդ դարի այլ ցեղասպանությունների նախատիպը[2]։
- Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս, լինելով օսմանայն Թուրքիայի առանձնաշնորհյալ դաշնակիցը, ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար[3]։
- Լուիս Էյնշտեյն (գերմանական ծագումով ամերիկացի դիվանագետ)
- Արևմտահայերի տեղահանությունը ոչ այլ ինչ է, քան ազգի քողարկված ոչնչացում[4]:
- Ժակ դը Մորգան (Ֆրանսիացի գիտնական, 1915)
- Անցյալի մեծ ջարդերը և հալածանքները գրեթե աննշան են թվում, երբ համեմատվում են Հայ ազգի 1915 թվականի չարչարանքների հետ[4]:
- Հենրի Մորգենթաու (1913-1916 թթ. ԱՄՆ դեսպանն Օսմանյան կայսրությունում)
- Հոլոքոստի դասերը , որին նախորդել է հայերի ցեղասպանությունը, և որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն[4]:
- Ռոնալդ Ռեյգան (ԱՄՆ նախագահ, 1981թ. ապրիլի 22 հռչակագիր)
- ... Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր[4]:
- Թեոդոր Ռուզվելտ (ԱՄՆ նախագահ, 1918 թվականի մայիսի 11, Քլիվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակ)
- Աբդուլ Համիդի ջարդերը չնչին են այսօրվա թուրքերի արածի համեմատությամբ[4]:
- Անատոլ Ֆրանս (Ֆրանսիացի գրող, 1916)
- Թուրքերին և հայերին լավ ճանաչող Հրանտ Դինքն ախտորոշել է թուրքերի պարանոյան և հայերի տրավման: Երրորդ կողմ չդարձած Հրանտը հավատում էր, որ այս հարցը պետք է լուծեն երկու կողմերը[4]:
- Բասքըն Օրան (ակադեմիկոս)
- Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ: Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր որպեսզի քողարկվեր ԴԱՐԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով[4]:
- Արմին Վագներ ( գերմանացի գրող, 1919)
- Նույնիսկ «սահմանադրության» հռչակումից հետո էլ Օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր «ԵՐԲ ՉԵՆ ԼԻՆԻ ՀԱՅԵՐԸ՝ ՉԻ ԼԻՆԻ ՆԱԵՎ ՀԱՅԱԿԱՆ ՀԱՐՑԸ»[4]:
- Յոզև Մարկվարտ (գերմանացի գիտնական, 1919)
- Բոլոր այդ չարագործությունները գործադրվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենափոքր իսկ մարտահրավեր: Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը՝ նախազգուշական միջոցների քողի տակ[4]:
- Առնոլդ Թոյներ (անգլիացի պատմաբան, 1915)
- Հայի դատը ծանրանում է ընդհանրության խղճի վրա որպես չվճարված պարտամուրհակ (Հատոր Զ, էջ 253)[5]:
- Սգավոր ենք, Մեծ եղեռնը մեր պարանոցին, մեղապարտ ենք բոլորս, ամենոք իր չափով, որը՝ գործով, որը՝անգործությամբ (Հատոր Զ,էջ 260)[5]:
- Նիկողայոս Ադոնց
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 Հայոց ցեղասպանություն. նախապատմությունից մինչև միջազգային ճանաչում։ Ysu.am (ապրիլի 22, 2015 թ.)։ Վերստացված է՝ հունվարի 9, 2016 թ.։
- ↑ Կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը։ նախագահ.հայ։ Վերստացված է՝ հունվարի 9, 2016 թ.։
- ↑ Մեծ եղեռն։ Encyclopedia.am։ Վերստացված է՝ հունվարի 9, 2016 թ.։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայոց Ցեղասպանություն
- ↑ 5,0 5,1 Հայկական հարցի լուծման շուրջ: Նիկողայոս Գևորգի Ադոնց: Եր. համալս. հրատ., 1989, Հայաստան, 113 էջ