Jump to content

Սերժ Սարգսյան

Վիքիքաղվածք-ից
Սերժ Սարգսյանը 2012 թվականին

Սերժ Ազատի Սարգսյան (ծ. հունիսի 30, 1954), Հայաստանի 3-րդ նախագահը (2008-2018)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Գիտե՞ք որն է Չինաստանի հաջողության բանալին վերջին օլիմպիական խաղերում. համընդհանուր նպատակադրումը։ Հիշո՞ւմ եք այն չին ծանրորդին, ով կրկնեց համաշխարհային ռեկորդը՝ բարձրացնելով տվյալ պահի համար հաղթական ծանրաձողը, բայց մրցավարները չհաշվեցին։ Ի՞նչ արեց նա. հաջորդ մոտեցումով նա նորից բարձրացրեց իր ողջ կյանքի համար ամենից ծանր քաշը։ Կարծում եք մկանների մարզվածությո՞ւնն էր պատճառը... Ողջ գաղտնիքը մարդկային գիտակցության մեջ էր։ Համոզված եմ՝ հայկական հրաշքի բանաձևն էլ նույնն է[1]։
  • Պիտի հանենք գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից։ Զուգահեռաբար անբարեխիղճ ծառայողներին հեռացնելու ենք զբաղեցրած պաշտոններից[1]։
  • Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն... Ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է[1]։
  • Աշխարհում շուրջ 10 միլիոն հայ կա։ Ուրեմն Հայաստանը պիտի 10 միլիոն դեսպան ունենա։ Ներկա տեղեկատվական պատերազմներում սա է նավթադոլարների դեմ մեր միակ հակակշիռը։ Եվ մենք կհակակշռենք՝ եթե լիովին սթափվենք[1]։
  • Ես դիմում եմ իշխանության և ընդիմության ներկայացուցիչներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, բոլորին։ Դիմում եմ ու հորդորում վերջ տալ հրապարակավ այլոց վիրավորելուն։ Սա մեզ մոտ արդեն անցնում է ընդունելիի սահմանը։ Անձնական վիրավորանքներ հասցնելը մեզանում կարծես թե դարձել է նորմ[1]։
  • Երբ ես մենակ եմ մնում, մեկ մեկ քահ-քահ ծիծաղում եմ, որովհետև շատ պարագաներում գործը աբսուրդի է հասնում։ Ինձ փորձում են Ղարաբաղի խնդրում զիջող լինելու մեջ մեղադրել մարդիկ, ովքեր ընդհանրապես որևէ անգամ Ղարաբաղում չեն եղել, և երբ որ պետք էր այնտեղ լինեին, իրենք ուրիշ տեղ էին, նույնիսկ Հայաստանում չէին, նույնիսկ փողոց դուրս չէին գալիս, որովհետև հանկարծ կարող է զինկոմիսարիատից հային ասեին՝ արա, էս փողոցում դու ինչ ես անում։ Բա սա աբսուրդ չի՞։ Ինձնից են ուզում Ղարաբաղը պաշտպանել։ Որ ինչ։ Արդյոք ես ինչու պետք է զիջումների գնամ այդ հարցում։ Որ ինչ ստանամ։ Որ Հայաստանի թագավոր դառնամ։ Էլ ինչ պիտի լինի էլի, ինչը պիտի ինձ շահագրգռի։ ... Եվ մարդկանց այդպես մտածելու հիմնական նյութը թուրքական կամ ադրբեջանական հայտարարություններն են[2]։
  • Շանսը որն ա իմ շանսը հարուրից իննսուն խփեմ ութանասուն, յոթանասուն թե վաթսուն էտա, ինչքան ուզես էնքան խփենք[3]։
  • Եկել ես մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես[4]։

Հայ-թուրքական հարաբերությունների մասին

[խմբագրել]
  • [Սփյուռքի հետ քննարկումների] արդյունքում, ողջ աշխարհը տեսավ ու հասկացավ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում գործ ունի ոչ միայն երեք միլիոնանոց Հայաստանի, այլ տաս միլիոնանոց հայ ժողովրդի հետ։ Եվ թող ոչ ոք չտեսնելու չտա, որ ի հեճուկս ցանկացած վանկարկումների՝ հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում և ուժեղ է իր զավակներով։ Եվ թող ոչ ոք չփորձի սեպ խրել Հայաստանի և Սփյուռքի միջև, մեր քույրերի ու եղբայրների՝ Հայաստանի ապագայի համար անհանգստությունը ներկայացնելով որպես Հայաստանի Հանրապետությանը նրանց կողմից ինչ-որ բան պարտադրելու փորձ[5]։
  • Ցանկացած հարաբերություն Թուրքիայի հետ չի կարող կասկածի տակ դնել հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը։ Այն հայտնի փաստ է և պետք է ճանաչվի ու դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից։ Միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ենթահանձնաժողովը պատմաբանների հանձնաժողով չէ[5]։
  • Հայաստանի և Թուրքիայի միջև առկա սահմանների հարցը ենթակա է լուծման գերակա միջազգային իրավունքի համաձայն։ Արձանագրությունները դրանից ավելի ոչինչ չեն ասում[5]։
  • Այս հարաբերությունները որևէ ձևով չեն առնչվում ու չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, որն անկախ ու ինքնուրույն գործընթաց է։ Հայաստանը չի դիտարկում արձանագրություններում ամրագրված տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցը որպես Ղարաբաղի հիմնախնդրի հետ որևէ առնչություն ունեցող հիշատակում[5]։
  • Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգումը կամ վավերացման հնարավոր նոր պայմանների առաջադրումը հայկական կողմի համարժեք վերաբերմունքին կարժանանա։ Այս արձանագրություններով Հայաստանը միակողմանիորեն չի ստանձնում որևէ պարտավորություն, չի կատարում որևէ հաստատում։ Հայաստանը ստորագրում է այս արձանագրությունները երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հիմքեր ստեղծելու նպատակով։ Ուստի, եթե Թուրքիան խելամիտ ժամկետում չվավերացնի այս արձանագրությունները և դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր[5]։
  • «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք։ Ու դա բնական է։ Քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց մտավոր ցածր ունակություններով անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ։ Մի բան, ինչն ակնհայտորեն երևում է արդեն վաղուց։ Ցանկացած լուսավոր անհատ կամ ցանկացած լուսավոր գաղափար մեր երկրում հրապարակ իջնելուց միանգամից մոլեգնում է խավարի ուժը. աղաղակ, պիտակավորում, անվանարկում, «ես այսօր այստեղ եմ և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ» մակարդակից վեր յուրաքանչյուր մտքի բռնաբարում։ Ծանո՞թ պատկերներ են, չէ՞։ Իհարկե ծանոթ են։ Ու չասեք, թե սա միայն իշխանական գործիչների դեմ է օգտագործվում։ Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են», «Այո, ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի։ Վստահաբար նրա շրջապատի գրագետ մարդիկ նույնպես հոգու խորքում հասկանում են, որ այս տեսակի՝ պատերազմող երկրի քաղաքական էլիտայի մաս հանդիսանալը իրական վտանգ է։ Պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ Ծառուկյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովում տեքստ է կարդում, որին հաջորդում են պատգամավորների, այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի պատգամավորների, հարցերը։ Այո՛, պատկերացնելը շատ բարդ է և սոսկալի, իհարկե։ Նրա արտերկրյա մի քանի հայտնի այցերի ընթացքում թողած ամոթալի տպավորության մասին մեր գործընկերների սարկազմային պատմությունները դեռ մինչ օրս մենք չենք մարսել» (փետրվարի 12, 2015 թ.)[6]։

Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

[խմբագրել]
  • «Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն։ Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են։ Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում։ Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք՝ խուսափելու համար նոր առճակատումից։ Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը։» (սեպտեմբերի 26, 2015 թ.)[7]։

Աղբյուրներ

[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սերժ Սարգսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝