Մկրտիչ Մկրյան
Արտաքին տեսք
Մկրտիչ Մկրյան (նոյեմբերի 9, 1907, Վան — հոկտեմբերի 26, 1983, Երևան), հայ գրականագետ։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Բանաստեղծը ծանր տանջալից ուղի պետք է անցնի լույսի աղբյուրին հասնելու համար, որպեսզի լույսով լցնի սրտի դատարկ սափորը, որովհետև լույսն իր «մտքի հարսն է» և «տիեզերքի բերկրության գինին»[1]։
- Եթե մարդու միտքն ու հոգին չի ծաղկում, նրա լեզուն չի կարող պտուղ տալ[2]։
- Երբ սերը իրական է, այն համակում է մարդու ամբողջ էությունը. կյանքի ամբողջ իմաստը կենտրոնանում է մեկ անձնավորության մեջ, որից անջատվելը հավասար է մահվան[3]։
- Ստրկության մեջ, աղքատության մեջ չկա ու չի կարող լինել լուսավորություն[4]։
- Մարդ չի նա, ով միշտ հանգիստ է ուզում ու սիրտը դողում է վտանգներից[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]