Մկրտիչ Մկրյան

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Մկրտիչ Մկրյան (նոյեմբերի 9, 1907, Վան — հոկտեմբերի 26, 1983, Երևան), հայ գրականագետ։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Բանաստեղծը ծանր տանջալից ուղի պետք է անցնի լույսի աղբյուրին հասնելու համար, որպեսզի լույսով լցնի սրտի դատարկ սափորը, որովհետև լույսն իր «մտքի հարսն է» և «տիեզերքի բերկրության գինին»[1]։
  • Եթե մարդու միտքն ու հոգին չի ծաղկում, նրա լեզուն չի կարող պտուղ տալ[2]։
  • Երբ սերը իրական է, այն համակում է մարդու ամբողջ էությունը. կյանքի ամբողջ իմաստը կենտրոնանում է մեկ անձնավորության մեջ, որից անջատվելը հավասար է մահվան[3]։
  • Ստրկության մեջ, աղքատության մեջ չկա ու չի կարող լինել լուսավորություն[4]։
  • Մարդ չի նա, ով միշտ հանգիստ է ուզում ու սիրտը դողում է վտանգներից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մկրտիչ Մկրյան: Երկեր: 2 հատորով.- Երևան: Երևանի համալսարանի հրատարակություն, 1988, 508 էջ (էջ 36)
  2. Մկրտիչ Մկրյան, 1988, էջ 61
  3. Մկրտիչ Մկրյան, 1988, էջ 68
  4. Մկրտիչ Մկրյան, 1988, էջ 158
  5. Մկրտիչ Մկրյան, 1988, էջ 163


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մկրտիչ Մկրյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: