Հիպոկրատ

Վիքիքաղվածք-ից

Հիպոկրատ, (հուն.՝ Ιπποκράτης) (մոտ. 460 մ.թա., Կոս կղզի - մոտ. 377 մ.թ.ա., Լարիսա), անտիկ հույն բժիշկ, փիլիսոփա, անտիկ բժշկության ռեֆորմատոր, համարվում է բժշկության հայրը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Բժիշկը փիլիսոփա է. չէ՞ որ չկա մեծ տարբերություն իմաստնության և բժշկության միջև։
  • Հիվանդ և առողջ մարդու համար մեղրն ու գինին ամենալավ միջոցներն են, եթե նրանք բնական են ու ընդունում են ճիշտ։
  • Բժիշկը պետք է պահպանի ձեռքերը՝ մաքուր, իսկ խիղճը՝ անբիծ։
  • Բժշկությունը, իրավամբ, ամնեաազնվագույնն է բոլոր արվեստներից։
  • Բոլոր գիտություններից բժշկությունն ամենաազնվագույնն է։
  • Դիետիկ միջոցների ազդեցությունը երկարատև է, դեղինը՝ շուտ անցնող։
  • Եթե մենք մեր հանդեպ լինենք պահանջկոտ, ապա ոչ միայն հաջողությունները, այլև սխալները կդառնան գիտելիքների աղբյուր։
  • Երբ բժիշկը չի կարող օգուտ տալ, թող չվնասի։
  • Ինչ տուն էլ մտնեմ, կմտնեմ միայն հօգուտ հիվանդի։
  • Հակադիրը բժշկում է հակադրությունը։
  • Ոչ հագեցածությունը, ոչ սովը և այլ ոչինչ լավ չեն, եթե անցնում ես բնության սահմանը։
  • Չպատճառաբանված հոգնածությունը հիվանդության մասին է գուժում։
  • Պարզեք պատճառը, կբուժեք նաև հիվանդությունը։
  • Սերը դեպի բժշկման արվեստը՝ դա հենց սերն է մարդկության հանդեպ։
  • Վարվիր հիվանդի հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեին քեզ հետ՝ հիվանդ պահերին։
  • Մեր սննդանյութերը պիտի լինեն բուժական միջոցներ, իսկ բուժական միջոցները՝ սննդանյութեր։

Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հիպոկրատ հոդվածը նաև Վիքիպեդիայում: