Հասարակություն
Արտաքին տեսք
Հասարակությունը կամ մարդկային հասարակությունը անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։
Քաղվածքներ
[խմբագրել]- Հասարակությանը բանաստեղծներն անհրաժեշտ են այնպես, ինչպես գիշերներին՝ աստղերը[1]։
- Բուֆլեր
- Մենք կարծում ենք, թե մեր քաղաքակրթությունը մոտենում է իր մայրամուտին, բայց իրականում մեզ համար դեռ միայն առաջին աքլորականչ է և արշալույսն է ճառագում[1]։
- Լավ հասարակության մեջ բարի մարդիկ պետք է ծառայեն իբրև օրինակ, իսկ չարերը՝ իբրև խրատ[1]։
- Բոնալդ
- Բոնալդ
- Իր արվեստի անաղարտությունը պահպանելու անընդունակ հասարակությունը քայքայվում է արվեստի հետ միասին[1]։
- Կարլ Լիբկնեխտ
- Մարդուն աստվածանման են դարձնում երկու բան՝ արդարամտությունը և կյանքը հանուն հասարակության բարօրության[1]։
- Եթե գոյություն չունենային այնպիսի կետեր, որտեղ չհատվեին բոլորի շահերը, խոսք անգամ չէր կարող լինել որևէ հասարակության մասին[1]։
- Չկա ոչինչ առավել կործանարար, քան անձնական շահերի ազդեցությունը հասարակական գործերի վրա[1]։
- Ժան Ժակ Ռուսո
- Հասարակությունն ապրում է ոչ թե բացասական, այլ դրական գաղափարներով[1]։
- Սեն Սիմոն
- Հասարակական բարօրությունն ամենաազնիվ խթանն է[1]։
- Սթիլ
- Անհրաժեշտ է, որ առատությունը լինի համընդհանուր և որ կենսական հարմարությունները մատչելի լինեն բոլոր խավերին[1]։
- Վոլտեր
- Մարդկային հասարակությունը, որին կառավարում է կամայականությունը, նման է տիրոջ համար բանող ստրկացված եզների նախիրի[1]։
- Վոլտեր
- Ընդհանուր բարօրությունը ստեղծվում է յուրաքանչյուրի երջանկությամբ[1]։
- Ֆոսդիկ
- Հասարակության համար մարդն արժեք ունի սոսկ այնքանով, որքանով նա ծառայում է հասարակությանը[1]։
- Անհատապաշտությունը՝ հասցված այսօրվա վիճակին, իր մեջ մեծ վտանգ է թաքցնում[1]։
- Անատոլ Ֆրանս
Ծանոթագրություններ
[խմբագրել]