Ժիրայր Սեֆիլյան
Արտաքին տեսք
Ժիրայր Սեֆիլյան (հուլիսի 10, 1967, Բեյրութ, Լիբանան), հայ քաղաքական գործիչ, ազատամարտիկ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ժողովրդի կամքի պարտադրմամբ ենք ձերբազատվելու ռեժիմից[1]։
- ...նրանք ամեն օր են բռնաբարում սահմանադրությունը...[2]
- Սերժ Սարգսյանը երազում է կենտկոմի քարտուղար դառնալ[3]։
- Զինադադարի պայմանագիրը պետք է վերափոխվի[4]։
- Սերժ Սարգսյանը գլխավորապես դրանով է զբաղված, թե ինչպես անի, որ իր աթոռը մի քանի ժամ ևս երկարաձգի։ Այս կոնտեքստում պետք է դիտարկել այս ամեն ինչը[5]։
- Հովիկ Աբրահամյանը կեղծիքի վարպետաց վարպետն է[6]։
- Պարզ է, թե ժողովուրդն ինչ է ուզում։ Ընդդիմադիր ուժեր լսե՞լ եք, թե ժողովուրդն ինչ է ուզում։ Բոլորդ այստեղ, բոլորդ պիտի ենթարկվեք ժողովրդին։ Մահ ռեժիմին, մահ ռեժիմին
- (դեկտեմբերի 1, 2015 թ.)[7]
Քաղվածքներ Ժիրայր Սեֆիլյանի մասին
[խմբագրել]- Ես իրան կռվի դաշտում չեմ տեսել։ Եթե բոլորը գեներալ լինեին, ուրեմն էսօր բոլոր կռվածներին էլ պիտի կոչում տային։ Ինչի՞ մասին եք խոսում։ Եթե ինքը գեներալ ա, ուրեմն հազարավոր տղերք ունենք, որ հազար անգամ բոլորից շատ են կռվել ու նրանք էլ կոչում կունենային[8]։
- Ութը տարի Պաշտպանության նախարարության փոխնախարար եմ եղել, կորպուսի հրամանատար եմ եղել, բրիգադի հրամանատար եմ եղել, գումարտակի, շարքային զինվոր, առանձնակի գումարտակ՝ ես տենց հաստիք չգիտեմ։ Դուք եթե նման մարդ ճանաչում եք, ես չեմ ճանաչում՝ առանձնակի գումարտակի։ Ժիրայր Սեֆիլյան՝ գիտեմ, Սեֆիլյանը հայ մարդ է, ազատամարտիկ[9]։
- Լրատվությունը միշտ ասում է՝ առանձնահատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյան… Ըտենց էլ չեմ իմանում, թե ինչ հաստիք է ճարել լրատվությունը։ Տենց հաստիք հայ ազգի մեջ, հայոց պատմության մեջ, ոչ մի երկրում չի եղել։ Ժիրայր Սեֆիլյանի համար առանձնահատուկ հաստիք են բանակում ավելացրել։ Ու էդ էլ չի ամաչում՝ … էն որ ասում են՝ սահմանում կրակոց, կռիվ… ասում է՝ անում են իրենց «վլաստը» պահեն։ Օղ…շ, երեխեք են ընդեղ կռվում, «պրիչյո՞մ» ստեղ «վլաստը»։ Թե «վլաստին» ով կլինի՝ էդ էլ ուրիշ բան է։ Էդ «վլաստը» ոչ մեկի հոր սեփականությունը չի[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Ժողովրդի կամքի պարտադրմամբ ենք ձերբազատվելու ռեժիմից․ Ժիրայր Սէֆիլյան․ Ասուլիս ՄԱՍ 2․ Մարտ 26, 2015
- ↑ Ժիրայր Սեֆիլյան. «Նույն ոգով շարունակելու ենք պայքարը»
- ↑ Ժիրայր Սեֆիլյան․ «Սերժ Սարգսյանը երազում է կենտկոմի քարտուղար դառնալ»
- ↑ Ժիրայր Սեֆիլյան. «Զինադադարի պայմանագիրը պետք է վերափոխվի»
- ↑ Դուբինկեքը պետք է թողնեն մի կողմ. Ժիրայր Սեֆիլյան
- ↑ Հովիկ Աբրահամյանը կեղծիքի վարպետաց վարպետն է. Ժիրայր Սէֆիլյան (տեսանյութ)
- ↑ Մահ ռեժիմին. Ժիրայր Սէֆիլյան։ 1in.am։ Վերստացված է՝ դեկտեմբերի 2, 2015 թ.։
- ↑ Ես իրան կռվի դաշտում չեմ տեսել. Շմայսը`Ժիրայր Սեֆիլյանի մասին
- ↑ Մանվել Գրիգորյանը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյան չի ճանաչում
- ↑ Մանվել Գրիգորյանը հայհոյում է Ժիրայր Սեֆիլյանին (Տեսանյութ)