Էպիկուր
Արտաքին տեսք
Էպիկուր (հին հուն.՝ Επίκουρος, մ.թ.ա. 341 — մ.թ.ա. 270),նշանավոր հին հույն փիլիսոփա, Էպիկուրիանիզմի հիմնադիրը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Բոլորովին ոչնչություն է նա, ով շատ պատճառներ ունի կյանքից հեռանալու համար[1]։
- Մարդու համար մահը ոչինչ է, որովհետև, երբ մենք գոյություն ունենք, մահը դեռ ներկա չէ, իսկ երբ մահը ներկա է, այդ ժամանակ մենք գոյություն չունենք[1]։
- Մահը մեզ հետ ոչ մի կապ չունի, երբ կա նա՝ չկանք մենք, երբ կանք մենք՝ չկա նա[2]։
- Առաքինությունը միշտ զվարթ հոգի է ենթադրում[3]։
- Դուք այդպես ծարավի եք երջանկության, ուրեմն եղեք առաքինի։ Չէ՞ որ դուք հասկանում եք, որ չլինելով բարոյական, չի կարելի իսկական երջանկության հույսն ունենալ[3]։
- Թող ոչ մեկը, քանի երիտասարդ է, չհետաձգի փիլիսոփայությամբ զբաղվելը[4]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 39.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 89. ISBN 99930-2-263-2.
- ↑ 3,0 3,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 206. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 219. ISBN 99930-2-263-2.