Գարեգին Սևունց
Արտաքին տեսք
Գարեգին Սևիի Սևունց (1911 — 1969), հայ գրող։
Քաղվածքներ
[խմբագրել]- Լարախաղացը, երբ ընկնում է, ջարդվում, սկսում է ծաղրածուի դեր կատարել[1]։
- Մարդկային բոլոր զգացմունքները պետք է ինքնաբուխ լինեն, որպեսզի համապատասխան խոսքեր գտնես դրանք արտահայտելու համար[1]։
- Կիզիչ արևին դիմացողը կդիմանա նաև դաժան սառնամանիքին։ Պիտի դիմանա[1]։
- Լավություն արա գցի գետը, աստված քեզ կհատուցի անապատում[1]։
- Ջերմ խոսքը հոգու սնունդ է, առանց որի մարդիկ կչորանան[1]։
- Նույնիսկ բանտում գտնվող մարդը իրենից արժեք է ներկայացնում[2]։
- Հոգու ցավը որ կա, մատը մտած փուշ է. հանեցիր, կլավանա, թողեցիր՝ կթարախակալվի[3]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 26. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 27. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 50. ISBN 99930-2-276-4.