Գաղտնիք
Արտաքին տեսք
Գաղտնիք, այն, ինչ որ ուրիշներից ծածուկ է պահվում, չի հրապարակվում[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Գաղտնիքդ երբեք մի՛ ասա երկու մարդու[2]։
- Ով ասում է, թե ինքը գաղտնիք ունի, նա արդեն կիսով չափ բացել է գաղտնիքը[2]։
- Չկա ոչինչ ավելի ճնշող, քան գաղտնիք պահելը[2]։
- Մարդիկ կփախչեին միմյանցից, եթե նրանք միմյանց տեսնեին լիակատար անկեղծության մեջ[2]։
- Գաղտնիքը քո մեջ ամփոփիր[2]։
- Գաղտնիքը ցանցի նման է. բավական է մի օղակը պատռվի, և ամեն ինչ դուրս կհոսի[2]։
- Ոչ ոք գաղտնիքն այնպես չի պահում, ինչպես երեխան[2]։
- Գաղտնիքը մարդկային գլխում և մարդկային կրծքում ավելի անմատչելի է ու անշոշափելի, քան ծովի հատակում[2]։
- Թաքցնելու հմտությունը թագավորի մենաշնորհն է[3]։
- Ուրիշի գաղտնիքը հայտնելը դավաճանություն է, իրենը հայտնելը՝ հիմարություն[3]։
- Ամեն մարդ լուսնի նման ունի իր չլուսավորված կողմը, որը նա ոչ ոքի ցույց չի տալիս[3]։
- Թե ինչ եմ մտածում՝ միայն ես գիտեմ։ Եթե սեփական մորուքիս մազն անգամ իմանա իմ մտքերը, արմատից կպոկեմ այն[3]։
- Ինչ երեք հոգու է հայտնի, այն կիմանան հարյուրը[4]։
- Ագրիկոլա
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 1989, էջ 128։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 1989, էջ 129։
- ↑ Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989, 702 էջ