Ագահություն
Արտաքին տեսք
Ագահություն, ամեն ինչ ունենալու անզուսպ ցանկություն։
Քաղվածքներ
[խմբագրել]- Աղքատությունը շատ բանի է կարոտ, ագահությունը՝ ամեն ինչի[1]։
- Հաստ պարանն ավելի հեշտ կանցնի ասեղի ծակով, քան ագահ մեծատունը արքայություն կմտնի[1]։
- Վա՜յ նրան, որ ագահությամբ խլում է այն, ինչ իրենը չէ[1]։
- Ագահ հյուրը ճաշելիս մոռանում է տանտիրոջ մասին, անսիրտ մեկենասը նկարը զննելիս մոռանում է նկարչի մասին[1]։
- Ով կարողանում է բավականանալ քչով, նա հարուստ է[1]։
- Ագահությունը բոլոր չարիքների արմատն է[1]։
- Ջ. Զոշեր
- Ագահ մարդը գայլ է, հոշոտող և ծարավի մարդկանց արյան...[1]։
- Ագահության պատճառով հոգևորականները դարձան կաշառակեր[1]։
- Ագահության պատճառով ոմանք կռվում են և վշտանում, ոմանք նախանձում և գողանում, ոմանք էլ չարիք են նյութում մարդկանց դեմ[2]։
- Ագահ ու կռապաշտ առաջնորդը ավազակապետ է[1]։
- Ագահ մարդը հաշտ աչքով չնայեր կնոջն, երբ սա երկու տարի չհագնի զույգ մը կոշիկը[1]։
- Անկուշտ հարուստը աղքատներից ամենաաղքատն է[1]։
- Ամենամեծ հարստությունը ագահության բացակայությունն է[3]։
- Ով աչք ունի ուրիշի ունեցվածքին, կկորցնի և իրենը[3]։
- Ագահության պատճառով շատերին զնդանում տեսա, շատերին՝ կախաղանից կախված, իսկ ոմանք էլ գլխովին կորան[4]։
- Մենք ծնվում ենք անվախ, դյուրահավատ և ագահ․․․ և մեր մեծամասնությունը մնում է ագահ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 3։
- ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 55
- ↑ 3,0 3,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 4։
- ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 55
- ↑ Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 416։