Jump to content

Աբրահամ Լինքոլն

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Abraham Lincolnից)
Աբրահամ Լինքոլն

Աբրահամ Լինքոլն (անգլ.՝ Abraham Lincoln, փետրվարի 12, 1809 — ապրիլի 15, 1865), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ-ի նախագահ (1861-1865)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ես չեմ ուզում լինել տեր, ինչպես և չեմ ուզում լինել ստրուկ։ Դա է դեմոկրատիայի իմ ըմբռնումը[1]։
  • Գեղեցկությունն առանց հմայքի միևնույնն է, թե կարթն առանց խայծի[2]։
  • Մորս եմ պարտական այն ամենի համար, ինչին հասել եմ և ինչին հույս ունեմ հասնելու[3]։
  • Կապիտալիզմի հիմնական թերությունը բարիքների անհավասար բաշխումն է։ Սոցիալիզմի հիմնական առավելությունը՝ զրկանքների հավասար բաշխումը[4]։
  • Գետանցի ժամանակ ձիերը փոխելը խելացի արարք չէ[5]։
  • Մարդկանց մեծամասնությունը մոտավորապես այնքան է երջանիկ, որքան երջանիկ լինելու վճռականություն ունի[6]։
  • Խարդախությունն ու շողոքորթությունը արյունակից զարմիկներ են[7]։
  • Երբ լսում եմ՝ ինչ-որ մեկը պաշտպանում է ստրկությունը, իմ մեջ խիստ ցանկություն է առաջանում ստիպել նրան ապրելու այդ վիճակը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 32.
  2. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 89.
  3. ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 136. ISBN 99930-2-263-2.
  4. ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 157. ISBN 99930-2-263-2.
  5. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 196։
  6. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 166։
  7. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 283։
  8. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 6:
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Աբրահամ Լինքոլն հոդվածը նաև Վիքիպեդիայում: