Jump to content

Օրորոցային (վեպ)

Վիքիքաղվածք-ից

«Օրորոցային» (անգլ.՝ Lullaby), Չակ Պալանիկի 2002 թվականին գրված վեպը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ոչ ոք չի ցանկանում խոստովանել, որ մեզ համար հնչյունները նմանվել են թմրանյութի։ Ադպես չի լինում։ Ոչ ոք կախվածության մեջ չի ընկնում երաժշտությունից, հեռուստացույցից և ռադիոյից։ Պարզապես մեզ ավելին է հարկավոր. ավելի շատ ալիքներ, լայն էկրան, բարձր ձայն։ Մենք չենք կարող առանց երաժշտության և հեռուստացույցի բայց ո՛չ. ոչ ոք դրանցից կախվածություն չունի…
  • Մեծ Եղբայրը քեզ չի հետևում։ Մեծ Եղբայրը երգում ու պարում է։ Կախարդական գլխարկի միջից սպիտակ նապաստակներ է հանում։ Ողջ ընթացքում, երբ դու դեռ քնած չես, Մեծ Եղբայրը զվարճացնում է քեզ։ Նա անում է ամեն բան, որպեսզի դու մտածելու ժամանակ չունենաս։ Նա անում է ամեն բան, որպեսզի դու զբաղված լինես։
    Նա անում է ամեն բան, որպեսզի քո երևակայությունը քարանա։ Մինչև վերջնականապես չմահանա։ Վերածվի կույրաղիքի պես անպետք իրի։ Մեծ Եղբայրը հետևում է, որպեսզի դու ինչ-որ լուրջ բանով չզբաղվես։
    Բայց ավելի լավ կլինի, որպեսզի նա հետևի քեզ, որովհետև ավելի վատ է լինում, երբ այդքան շատ բաներ են քեզ վրա խրում։ Երբ շուրջն այդքան բան է կատարվում, դու արդեն չես էլ ցանկանում ինքնուրույն մտածել։
  • Կյանքում ավելի սարսափելի բաներ կան, քան կնոջ և երեխայի մահը վերապրելը։
  • Ցանկանում ես խորհուրդ տալ բոլոր ծնողներին, ով երեխա է կորցրել. ապրե՛ք։ Եվ մեղադրե՛ք ինքներդ ձեզ։
  • Սպանել նրանց, ում սիրում ես, ամենասարսափելին չէ։ Ավելի սարսափելի բաներ կան։ Օրինակ, անմասն կանգնել անկյունում, երբ նրանց սպանում է աշխարհը։ Ուղղակի թերթ կարդալ։ Այդպես էլ ամենից հաճախ տեղի է ունենում։
  • Կյանքը վատնելու ամենալավ տարբերակը նշումներ անելն է։ Ապագա կյանքից փախչելու լավագույն ձևը կողքից դիտելն է։ Ռեպորտաժ պատրաստելը։ Ոչնչում չմասնակցելը։ Թող Մեծ Եղբայրը երգի և պարի քո ուրախության համար։ Եղի՛ր լրագրող։ Դիտարկող վկա։ Մարդ՝ շնորհակալ լսարանից։
  • Աղմուկն այն է ինչի շնորհիվ որոշվում է լռությունը։ Առանց աղմուկ՝ չէին գնահատի լռությունը։
  • Ամբողջի մասին մոռանալու լավագույն ձևը ուշադրությամբ մանրամասները զննելն է։ Ցավից հեռանալու լավագույն ձևը մանրուքների վրա կենտրոնանալն է։
  • Միգուցե, մենք դժոխք կընկնենք ոչ թե այն արարքների համար, որ արել ենք։ Միգուցե, մենք ընկնում ենք դժոխք այն արարքների համար, որոնք չենք արել։
  • Կարևոր չէ՝ քանի մարդ կմահանա, միևնույնն է, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կար։
  • Կան մարդիկ, որոնք մինչև հիմա հավատում են, որ իրենք են իրենց կյանքը ղեկավարում։ Մենք բոլորս տարված ենք։
  • Կարող ես մոռանալ ինձ, բայց դա չի նշանակում, որ ես գոյություն չունեմ։
  • Նախկինում ծովագնացները երկար ծովագնացության ժամանակ յուրաքանչյուր անապատային կղզում զույգ խոզեր էին թողնում։ Կամ զույգ այծեր։Եվ երբ հաջորդ անգամ կրկին գալիս էին այդ կղզի, նրանք ունենում էին «կենդանի» մսի պաշարներ։ Դրանք անմարդաբնակ կղզիներ էին, վայրի, կույս բնության թագավորություններ։ Այնտեղ բնակվում էին թռչուններ, որոնցից Երկրի վրա ուրիշ ոչ մի տեղ չկար։ Այնտեղ չկային գազաններ։ Այնտեղ չկային թունավոր բույսեր կամ փշոտ բույսեր, դրանք իսկական դրախտ էին Երկրի վրա։ Երբ հաջորդ անգամ ծովագնացները մոտենում էին նմանատիպ կղզու, այնտեղ նրանց սպասում էին խոզերի և այծերի խմբերը։ Ոստրեն է պատմում այդ մասին. «- Դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Օրինակ, Ադամի և Եվայի մասին հնամյա պատմությու՞նը»։
    Նա ասում է՝ պատուհանին նայելով. «- Միգուցե, Աստված վերադառնա Երկիր՝ ձեռքին խորովածի համար նախատեսված կծու սոուսի մեծ շշո՞վ»։
  • Այժմ սա իմ կյանքն է։
  • Հին Հունաստանում մարդիկ կարծում էին, որ մտքերը ի վերուստ տրված հրամաններ են։ Եթե հին հույնի գլխում մի միտք էր ծագում, նա համոզված էր լինում, որ դա ուղարկել էին աստվածները։ Ինչ-որ կոնկրետ աստված կամ աստվածուհի։ Ապոլոնը մարդուն ասում էր, որ հարկավոր է խիզախ լինել։ Աֆրոդիտան, որ պետք է սիրահարվել։ Այժմ մարդիկ լսում են թթվասերով կարտոֆիլե չիփսերի գովազդը և նետվում են դրանք գնելու. բայց դա այժմ կոչվում է ընտրության ազատություն։ Հին հույները գոնե իրենք իրենց չէին խաբում։
  • Աշխարհում, որտեղ երդումները ընդհանրապես ոչինչ չարժեն։ Որտեղ պարտավորությունները դատարկ ձայն են։ Որտեղ խոստումները տրվում են միայն նրա համար, որպեսզի խախտեն, զվարճալի կլիներ անել այնպես, որպեսզի բառերն ունենային նախկին ուժն ու նշանակությունը։
  • Ձողերն ու քարերը կարող են և վնասել, իսկ բառերը ճակատին չեն խփում։
  • Ձողերն ու քարերը կարող են վնասել, բայց այժմ բառերը ևս կարող են սպանել։
  • Ձողերն ու քարերը կարող են վնասել, և զգույշ բառերի հետ։
  • Ձողերն ու քարերը կարող են և վնասել, նորից նույնը։
  • Ձողերն ու քարերը կարող են և վնասել, բայց մեր դերը լավ հանդիսատես լինելն է։
  • Ձայնա-մոլներ։ Լռությունա-ֆոբներ։
  • Այդ երաժշտա-մոլները։ Այդ լռությունա-ֆոբները։
  • Այդ ձայնա-մոլները։ Այդ լռությունա-ֆոբները։
  • Այդ դրամա-մոլները։ Այդ հանգստությունա-ֆոբները։
  • Այդ խոսելա-մոլները։ Այդ լսելա-ֆոբները։
  • Այդ լռելա-ֆոբները։ Այդ խոսելա-մոլները։
  • Այդ ռոքա-մոլները։ Այդ լռությունա-ֆոբները։
  • Էլենը նայում է էկրանին և ասում է.
    - Նա փոխել է Windows-ը։ Ինձ հարկավոր է իր գաղտնաբառը։
    Խնդիր չկա։ Մեծ Եղբայրը կեղտոտում է բոլորի ուղեղները միօրինակ կերպով։ Իմ ենթադրությունն է.
    նա իրեն շատ խելացի էր—ճիշտ այնպես, ինչպես ուրիշներն են իրենց շատ խելացի պատկերացնում։
    ս ասում եմ, որ նա հավաքաի «գաղտնաբառ» բառը։
  • Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի ինչ-որ մեկը, որը երբեք քեզ բաց չի թողնի, և կա մեկը, որին երբեք բաց չես թողնի դու։

Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Օրորոցային (վեպ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: