Օլիվեր Թվիստի արկածները
Արտաքին տեսք
Օլիվեր Թվիստի արկածները (անգլ.՝ Oliver Twist; or, the Parish Boy’s Progress; The Adventures of Oliver Twist), Չարլզ Դիկենսի վեպը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Զարմանքն ու հետաքրքրասիրությունը իրենց սնուցող թարմ նյութ չունենալով ինքնաբերաբար հանգում են։
- Եվ այս ընդարձակ ու լայնածավալ աշխարհում մեն-մենակ լինելու գիտակցությունը առաջին անգամ բույն դրեց երեխայի սրտում։
- Կանայք նույնպես սգո շորեր հագնում էին ոչ թե ամուսինների մահը սգալու, այլ կարծես իրենց ավելի դուրեկան և գրավիչ դարձնելու ձգտումով։
- Արվեստագետները միշտ էլ լեդիներին բնականից ավելի սիրուն են նկարում,այլապես նրանք հաճախորդներ չէին ունենա։
- Գոյություն ունեն այնպիսի գրքեր, որոնց արտաքին ձևավորումն ավելի գեղեցիկ է, քան բովանդակությունը։
- Ոճիրը, ինչպես մահը, սահմանված չէ միայն ծերերի և զառամյալներ համար։ Ամենից դեռահասները և ամենից չքնաղները շատ հաճախ նրա ընտրյալ զոհերն են։
- Զղջման և մեղքերի քավության համար երբեք ուշ չէ։
- Անակնկալները, դժբախտությունների նման, մենակ չեն գալիս։
- Յուրաքանչյուր մարդ իր անձի բարեկամն է։ Այդպիսի լավ բարեկամ նա ոչ մի տեղ չի ճարի։
- Այնտեղ, ուր բարեկամությունը ձախողվում է, ատելությունը հաճախ հաղթանակում է։
Աղբյուրներ
[խմբագրել]- Չարլզ Դիքենս, «Օլիվեր Թվիստի արկածները» - grqamol.am