Հիսուս Քրիստոս
Արտաքին տեսք
(Վերահղված է Քրիստոսից)
Հիսուս Քրիստոս, ըստ քրիստոնեական դավանանքի՝ Աստծու Որդին է, Հոր և Սուրբ Հոգու համագոյակիցը[1]։
Քաղվածքներ ըստ կտակարանի
[խմբագրել]- «...մեր Տեր Աստված միակ Տերն է։ Եվ պետք է սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ» (Մրկ. ԺԲ 29-30)
- «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես։ Այս երկուսից ավելի մեծ պատվիրան չկա» (Մրկ. ԺԲ 31)։
- «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ [...] Եթե ես Տեր և Վարդապետ եմ և լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ։ Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ ես արեցի ձեզ» (Հովհ. ԺԳ 12-15)։
- «Մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ` սիրեցե՛ք միմյանց։ Ինչպես ես ձե՛զ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. ԺԳ 34-35)։
- «Գրված է, որ այդպես պետք է չարչարվեր Քրիստոս և երեք օր հետո հարություն առներ. նրա անունով պետք է քարոզվեր ապաշխարություն և մեղքերի թողություն բոլոր ժողովուրդներին` Երուսաղեմից սկսած։ Դուք այս բոլորի վկաներն եք» (Ղուկ. ԻԴ 46)։
- «Ես եմ աշխարհի լույսը։ Ով որ ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք [...] Ես եմ հարությունը և կյանքը։ Ով որ հավատում է ինձ, թեպետ մեռնի, կապրի» (Հովհ. Ը 12, ԺԱ 25)։
Քաղվածքներ Քրիստոսի մասին
[խմբագրել]- «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի Իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3.17, Մարկ. 1.11, Ղուկ. 3.22)[2]։
Տես նաև
[խմբագրել]Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Հիսուս Քրիստոսով սկսվել է քրիստոնեական վարդապետությունը։
- ↑ Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոն. Հունվարի 6-ին։ Ter-hambardzum.net։ Վերստացված է՝ հունվարի 5, 2016 թ.։