Քննություն (վեպ)

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Քննություն, Արտաշես Քալանթարյանի վեպը:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ու անմիջապես հիշեց մորը: Ահա միակ մարդը աշխարհում, որի համար ոչ մի նշանակություն չունի, դիրեկտո՞ր է որդին, թե բանվոր: Ահա միակ մարդը, որ իսկապես երջանկանում է, երբ տեսնում է որդուն և հարցեր չի տալիս, ոչ մի հարց, բացի մեկից.
- Ո՞նց ես, գառ ջան:
  • Մարդուն ինչ է պետք:
  • «Անանա թղթով, ուջան թութունով»: Այդպես էր:
-Իսկ ինչո՞ւ էին ասում` անանա թղթով, չգիտե՞ս,- հարցրեց վարորդը:
Արգամ Մանասյանը մտածեց.
- Մի ժամանակ գիտեի…Հիմա չեմ հիշում:
- Ծխող չես, հա՞:
- Չէ, - ասաց ծխախոտի գործարանի դիրեկտորը:
  • Քաղցած մարդը խեղճ է լինում:
  • - Որովհետև դու գեղացի ես: Ոչ թե` գյուղացի, այլ` գեղացի,- ասաց Մհեր Սամսոնյանը: -Այսինքն, ոչ թե ծնունդով, չէ, ծնունդը կապ չունի: Պուշկինն էլ էր գյուղացի: Այլ մտածողությամբ: Դրա համար էլ սենտիմենտալ ես: Պահ-պահ-պահ, տեսնո՞ւմ եք, հին կուժ է: Օհ-օհ-օհ, քարերը տես ոնց են շարված, ինչպես Աշոտ Երկաթի օրոք: Բայց սուտ է, չէ՞, հեռվից էլ զռռում է, որ սուտ է, կարկատան է, խաբեություն է: Եթե ես իրավունք ունենայի, կարգելեի, որ վերականգնեն խորտակված տաճարները, այլ ծածկի տակ կառնեի ու կպահպանեի այնպես, ինչպես կան: Ես Զվարթնոցի հողի մեջ կիսաբաց ընկած, մաշված մի քարը չեմ փոխի մեքենաներով տաշտշված ու կռունկներով վեր բարձրացրած քարերով իբր թե վերականգնված ամբողջ նոր Զվարթնոցի հետ: Որովհետև երբ նայում ես ընկած քարին՝ ավելի շատ բան ես տեսնում ու զգում և ավելի շատ երևակայում ու պատկերացնում, քան թե երևի նույնիսկ իրականում եղել է:
  • Գողը իրավունք չունի ասելու, որ ինքը գող է:
  • - Նորի՜կ, - ձայնեց նա, ձայնի մեջ տեղավորելով ամբողջ սրտնեղությունը: - Սիրա՜ն…
- Լսում եմ, - արձագանքեց Նորայրը:
- Ինչո՞ւ եք էլի անկյունում նստել:
- Կողքիդ տեղ չկա, ախպեր, և կարծում եմ, թե երկար ժամանակ չի լինի:

Աղբյուրներ[խմբագրել]