Jump to content

Արտաշես Քալանթարյան

Վիքիքաղվածք-ից
Արտաշես Քալանթարյանի գերեզմանը Երևանի քաղաքային պանթեոնում

Արտաշես Քալանթարյան (սեպտեմբերի 16, 1931, Երևան - փետրվարի 23, 1991, Երևան), հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Երբ տխուր եմ լինում կամ դատարկված, նստում եմ իմ հուշանվերների պահարանի առջև ու բացում դռնակը։ Էբենոսե փոքրիկ փղիկն ինձ Աֆրիկա է տանում, փայլփլուն խեցին՝ Ֆիջիի կղզիները, եղունգաչափ կուլան Մեքսիկայի հովն է բերում ինձ, արմավի կեղևից պատրաստված դիմակը՝ Սինգապուրի շուկայի հազարալեզու աղմուկը։ Ու երկրագնդի զանազան վայրերում ձեռք բերված հազար ու մի տիկնիկների, արջուկների ու պղնձե մարտակառքերի կողքին բավականին տարօրինակ է թվում մոմլաթե սև կազմով սովորական հաստ տետրը։ Ասես պատահաբար է հայտնվել։ Ոմանց էլ թվում է, թե հուշանվերների ցուցակն է այնտեղ։ Այնինչ մոմլաթե սև կազմով սովորական այդ տետրը ամենաթանկ ու ամենակարևոր բանն է հուշանվերների իմ պահարանում[1]։
  • Խիզախ ու արագաշարժ լեռնցիներից ավելի լավ ո՞վ կարող էր մագլցել անառիկ լեռներն ի վեր, կտրել թուրքական զորքերի ճանապարհը, հարձակվել անսպասելիորեն ու կռվել այդքան խելահեղ, այդքան քաջաբար, այդքան անձնազոհ։ Սոսկ զինվորներ չէին նրանք, որ իրենց պետությունների կամքն էին կատարում, վարձկաններ չէին, որ սպանելու համար փող պիտի ուզեին, այլ վրիժառուներ, որ կրակում էին հանուն իրենց բզկտված ու անարգված հայրենիքի, հանուն կողոպտված ու ավերված գյուղերի, հանուն խոշտանգված ծերունիների ու մանուկների, հանուն գնդակված եղբայրների ու ընկերների, հանուն ոտնահարված սրբությունների, պղծված արդարության։ Եվ հանուն անկախ, հայկական Կիլիկիայի, որ ձեռքները խաչին խոստացել էին «մեծ դաշնակիցները»[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արտաշես Քալանթարյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: