Տիգրան Թորոսյան

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Տիգրան Սուրիկի Թորոսյան (ծնվ. 1956 թ. ապրիլի 14-ին, Երևան, ՀԽՍՀ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ (2006-2008)։

Քաղվածքներ[խմբագրել]

  • «...ինչ-որ մեկը մեղավոր է Մարտի 1-ի համար և վերջ»[1]։
  • «Առաջիկա ընտրությունները պետք է լինեն ազատ և արդար, փոփոխությունների պետք է ենթարկվեն քաղաքական և պետական համակարգերը — մենք վերջապես պետք է ընկալելենք Եվրոպայի խորհրդի անդամ լինելու լրջությունը» (Մարտ 23, 2002)[2]։
  • «Ես այսօր էլ ավելի քան համոզված եմ, որ արտակարգ դրությունը մտցվել է անհրաժեշտաբար, որովհետեւ կարող էին ավելի շատ զոհեր լինել: Ես համոզված եմ նաև, որ արտակարգ դրության մտցնելը հնարավորություն տվեց խուսափել նոր զոհերից: Արտակարգ դրության մտցնելու հետ կապված այդ խորհրդակցությունը հանրապետության նախագահի հետ նախատեսված է Սահմանադրությամբ, եւ, իհարկե, դա արվել է:»[1]։
  • «Բայց ի՞նչ կապ ունի դա այն բանի հետ, որ այդ ամբոխի միջից հրազենով կրակում են ոստիկանի վրա։ Սա ի՞նչ արդարացում ունի։ Այդ փայտերն ու ձողերն ի՞նչ արդարացում ունեն։ Այդ ձողերը բռնողները կարգին մարդի՞կ են։ Ես ամոթալի եմ համարում, եթե նման մարդկանց մենք համարում ենք մեր ժողովուրդը։» [2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին] [3]:
  • «Չե՞ք տեսել այդ կադրերը, թե՞ այդ փայտերը պատահաբար այնտեղ հայտնվեցին, թե՞ այդ նռնակներն ու զենքերն այնտեղ պատահաբար հայտնվեցին։» [2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին] [3]:

Ծանոթագրություններ[խմբագրել]


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Տիգրան Թորոսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: